Ներդրումների խթանում Բենգալ և Թամիլնադու նահանգներում
Պատվիրատու/ Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանություն
Կատեգորիա/Միջոցառումների կազմակերպում
Մարտի 14-ին Սեյջ ընկերությունը՝ հանդիսանալով Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան մարքեթինգի և միջոցառումների պաշտոնական գործընկեր, կազմակերպեց բիզնես-ֆորում «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում, որին մասնակցում էին մոտ 50 հայկական ընկերություններ: Միջոցառման նպատակն էր խթանել արտասահմանյան ուղղակի ներդրումները Բենգալ և Թամիլնադու նահանգներում, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը Հայաստանի և Հնդկաստանի հանրապետությունների միջև: Հրավիրված ընկերությունների տնօրենները և ներկայացուցիչները ծանոթացան Բենգալ և Թամիլնադու նահանգների բիզնեսի վարման հնարավորություններին և առանաձնահատկություններին: Հպարտ ենք նշելու, որ հաջողությամբ ենք իրականացրել մեր դերը միջոցառման կայացման գործում՝ բարձր մակարդակով ապահովելով՝
1. Միջոցառման պլանավորումը և կառավարումը: Միջոցառման կոնցեպտի և պլանի զարգացումը:
2. Միջոցառման տեղի, սպասարկման և մատակարարների ընտրությունը:
3. Միջոցառման բյուջեի կառավարումը:
4. Հաղորդակցություն: Միջոցառման նախնական և ընթացիկ փուլերում հյուրերի հետ հաղորդակցությունը, կապը: