top of page
Ներդրումների խթանում Հարյանա և Մահարաշտրա նահանգներում
Պատվիրատու/ Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանություն
Կատեգորիա/Միջոցառումների կազմակերպում
Այս տարի՝ հունվարի 18-ին, Սեյջ ընկերությունը՝ հանդիսանալով Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան մարքեթինգի և միջոցառումների պաշտոնական գործընկեր, կազմակերպեց բիզնես-ֆորում, որին մասնակցում էին մոտ 50 հայկական ընկերություններ: Միջոցառման նպատակն էր խթանել արտասահմանյան ուղղակի ներդրումները Հարյանա և Մահարաշտրա նահանգներում, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը Հայաստանի և Հնդկաստանի հանրապետությունների միջև: Հրավիրված ընկերությունների տնօրենները և ներկայացուցիչները ծանոթացան Հարյանա և Մահարաշտրա նահանգների բիզնեսի վարման հնարավորություններին և առանաձնահատկություններին: Հպարտ ենք նշելու, որ հաջողությամբ ենք իրականացրել մեր դերը միջոցառման կայացման գործում՝ բարձր մակարդակով ապահովելով՝
1. Միջոցառման պլանավորումը և կառավարումը, Միջոցառման կոնցեպտի և պլանի զարգացումը:
2. Միջոցառման տեղի, սպասարկման և մատակարարների ընտրությունը
3. Միջոցառման բյուջեի կառավարումը
4. Հաղորդակցություն,միջոցառման նախնական և ընթացիկ փուլերում հյուրերի հետ հաղորդակցությունը, կապը:
bottom of page