top of page

Մեր Մասին

ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ

Սեյջ Խորհրդատուները հասարակության հետ կապերի (PR), Միջոցառումների կազմակերպման և թվային մեդիայի ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը համադրում է հասարակական կապերը, մարքեթինգը, սոցիալական մեդիա մարքեթինգը, ստեղծագործ մոտեցումները, մարքեթինգային հետազոտությունները, PR արշավների իրականացումը: Սեյջ ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին և ծառայություններ է մատուցում ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ համաշխարհային մակարդակով:

ՄԵՐ ՈՒՂԵՆԻՇԸ

Մեր նպատակն է լինել Հայաստանի խորհրդատվական շուկայում առաջատար  և նպաստել մեր հաճախորդների հաջողությանը: Մեր դինամիկ մոտեցումը, հաճախորդների կարիքների վրա հիմնված ռազմավարությունը, ինչպես նաև մեր թիմի անդամների հզոր փորձը մեր նպատակին հասնելու հիմնական շարժիչ ուժն են: Մեր առաքելության իրականացման հարցում առաջնորդվում ենք ռազմավարական պլանավորմամբ՝ առանցքային դարձնելով հաճախորդի բիզնեսի կարիքները,  խելամիտ, ծախսերի արդյունավետ կառավարմամբ, կրեատիվ նախագծերի մշակմամբ ու կատարմամբ:

 Մեր խորհրդատուները բարձր որակավորմամբ մասնագետներ են` հաղորդակցության, մարքեթինգի, միջոցառումների կազմակերպման, տնտեսագիտության, քաղաքագիտության, տվյալների հետազոտության և վիճակագրության բնագավառներում:

Մենք ապահովում ենք խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ՝ բիզնեսի, բանկերի, պետական մարմինների, ինչպես նաև տեղական ու միջազգային կազմակերպություններին Հայաստանում և դրա սահմաններից դուրս: Սեյջ Խորհրդատուները համագործակցում է հայտնի  ընկերությունների, գործակալությունների և անհատների հետ:

7 տարվա փորձ, 110+ ծրագիր, 60+ բիզնես պլան, 50 հանրային կապերի ռազմավարություն, 40 մարքեթինգային պլան, 300+ միջոցառումների կազմակերպում:

Մենք կերտում ենք վստահություն։

ՄԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ին՞չ ենք անում

pr services anchor

Հանրային կապեր

PR

anchor markting

Մարքեթինգ

anchor event service

Միջոցառումների 

կազմակերպում և 

կառավարում

anchor digital

Թվային Մարքեթինգ

anchor business, oersnal

Բիզնես պլանի 

կազմում

Անձնական բրենդինգ

Վարկանիշի կառավարում

Մեր Հաճախորդները

bottom of page