top of page
Search
  • Writer's pictureemma sargsyan

Մամուլի լավ հաղորդագրություն կազմելու կանոնները




 


Մեդիա նյութերի մշակումն ու տարածումը հանդիսանում է ձեր պատմությունը լրատվամիջոցներին ներկայացնելու առավել արդյունավետ միջոցներից մեկը: Մամուլի հրապարակումները կարող են պարունակել տեղեկություններ, ինչպիսիք են` ձեր բիզնեսի նկարագրությունը, նոր արտադրանքի թողարկումը, նոր պայմանագրի ստորագրումը կամ արդյունաբերական հարցերի և միտումների վերաբերյալ մեկնաբանությունը: Հիմնական կանոնն այն է, որ մամուլի բոլոր թողարկումները պետք է նորություն պարունակեն: Եթե այն նորություն չէ, ապա այն պարզապես չի կարող գրանցել այն հաջողությունը, որը նախատեսել եք:


Մամուլի հաղորդագրությունում պարունակվող նորությունն է, որ այն առանձնացնում է լրահոսի այլ նյութերից: Նորությունն այն է, ինչը գրավում է ընթերցողների ուշադրությունը՝ ամբողջ ընթացքում պահելով հետաքրքրությունը հաղորդագրության բովանդակության վրա: Հետևյալ խորհուրդները կօգնեն ձեզ լավ մամուլի հաղորդագրություն պատրաստելու հարցում:


Մամուլի հաղորդագրությունների գրագետ կազմման, մշակման և նպատակային տարածումից է կախված հանրության կարծիքն ու արձագանքն ինչպես տարածած հաղորդագրության վերաբերյալ, այնպես էլ ձեր ներկայացրած ընկերության/ կազմակերպության մասին:



 


Կա քայլերի որոշակի հերթականություն, որով կարող եք առաջնորդվել՝


1. Սկսեք գրել նորությունների մասին, ընդամենը մի քանի տողով: (Պահեք հակիրճությունը և խուսափեք տերմինների օգտագործումից)

2. Շարունակեք ձեր ընկերության մասին մի քանի տող գրելով: (Ի՞նչ է անում ձեր ընկերությունը: Ինչպե՞ս է դա անում):

3. Գրեք ինչ-որ բան հաջորդ քայլի մասին: (Ի՞նչ է տեղի ունենում ձեր ընկերությունում: Եթե ձեր մամուլի հրապարակումն այն մասին է, որ դուք ֆինանսավորում եք ստացել, ապա ի՞նչ եք պատրաստվում անել գումարով):

4. Հաջորդ քայլին պետք է վերնագիրը գրել: Այո, ավելի լավ է դա անել, երբ դուք արդեն կազմել եք ձեր մամուլի հաղորդագրությունը: Ընտրեք վերնագիր, որը շատ կարճ և «գրավիչ» ձևով բացատրում է ձեր մամուլի հաղորդագրության բովանդակությունը:

5, Վերջում ձեր ընկերության մասին հիմնական փաստեր ավելացրեք և կոնտակներ նշեք, որոնցով լրագրողը կարող է կապ հաստատել ձեզ հետ:



 


Հիշեք, որ հաղորդագրությունը պետք է՝



  • Դիպուկ, գրավող և զգացմունքային լինի,

  • Կարճ և համապատասխան գրված լինի,

  • Տարբերակման համար օգտագործեք տառատեսակ, ձևաչափ ,

  • Սոցիալական լրատվամիջոցների հետ կապերն օգտագործեք,

  • Ներառեք վիճակագրություն և թվեր,

  • Հաշվի առեք լեզվական առանձնահատկությունները,

  • Պատկերացրեք, որ ընթերցողն եք, արդյոք գրավե՞ց ձեր ուշադրությունն այս նորությունը:




Հուշում.

Օգտագործեք «Մենք»-ը «Ես»-ի փոխարեն (եթե մեջբերում չէ)
Հաղորդագրությունը կազմեք 450-600 բառի շրջանակներում
Զերծ մնացեք վաճառքի լեզվով գրելուց
Ստուգեք տառասխալները


 



Հաղորդագրության տարածումը.


Մամուլի հաղորդագրության ճիշտ և թիրախավորված տարածումը նույնքան կարևոր է, որքան այդ հաղորդագրության կազմումը


  • էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով կապվեք ձեր նպատակային մեդիա ընկերությունների հետ` հաղորդագրության թողարկումը բաց չթողնելու համար:


  • Հասկացեք ձեր նորությունների բնույթը: Արդյոք կարիք կա այն տարածելու ամբողջ երկրի մասշտաբով, կամ պարզապես այն կարելի է տարածել միայն առցանց:


  • Հետազոտություն կատարեք և լրատվամիջոցներից պարզեք, թե հաղորդագրության հրապարակման համար ո՞ր ժամերն են հարմար:



Կարող եք նաև դիտել հետևյալ ուսուցողական տեսանյութը.



460 views0 comments

Recent Posts

See All
bottom of page