top of page
Search
  • Writer's pictureemma sargsyan

Կոնտենտ մարքեթինգ

Updated: Jul 31, 2019

Ի՞նչ է կոնտենտ մարքեթինգը


Շատերի պնդմամբ ավանդական մարքեթինգը՝ համարվելով առավել նվազ արդյունավետ մեթոդ, հետզհետե զիջում է իր դիրքերը:



Ինչպե՞ս և ե՞րբ է առաջացել Կոնտենտ մարքեթինգը

Շատ քննարկումներ կան Կոնտենտ մարքեթինգի առաջացման և զարգացման հարցի շուրջ: Որոշ մասնագետներ պնդում են, որ Կոնտենտ մարքեթինգի նախադեպ են համարվում քարանձավային նկարները: Մյուսները ասում են, որ առաջին իրական զարգացումը սկսվել է Գուտենբերգի տպագրական մամուլի գյուտով, որը բրոշյուրների լայնորեն տարածմամբ կատալիզատորի դեր է կատարել ինֆորմացիայի տարածման համար: Այլոք պնդում են, որ Կոնտենտ մարքեթինգ իրականում չի եղել մինչև բովանդակության ինտերնետի միջոցով «ժողովրդավարացումը» զանգվածային հաղորդակցության տարածման միջոցով:



Իսկ գիտեի՞ք, որ...

Առաջին բլոգը ստեղծվել է 1994 թվականին, 1997թ.-ին դրանք կոչվեցին նաև Վեբ բլոգներ, իսկ 1999թ.-ից բառարաններում հայտնվեց «բլոգ» բառը:


 

Ընդհանուր սահմանմամբ Կոնտենտ մարքեթինգը՝


Կոնտենտ մարքեթինգը նպատակային լսարանի համար արժեքավոր և օգտակար ինֆորմացիայի ստեղծման և տարածման հետ կապված մարքեթինգային գործողություններն են, որոնք էլ նպատակաուղղված են գրավելու մարդկանց ուշադրությունը, ձեռք բերելու վստահություն և խթանելու կոմերցիան՝ զանգ, հարցում և այլն:


Կոնտենտ մարքեթինգը հնարավորություն է տալիս ստեղծելու ձեր բիզնեսի համար հեռանկարային և իրապես հավաստի և օգտակար կոնտենտ, որոնք հաճախորդների համար ուղենշում են լուծումներ առօրյա խնդիրներին:




Այսօր Կոնտենտ մարքեթինգն օգտագործում են մարքեթոլոգների գերակշիռ մասը: Այն մարքեթինգային կարևոր գործիք է համարվում մի շարք համաշխարհային ընկերությունների համար, ինչպիսիք են՝ P&G, Microsoft, Cisco Systems, and John Deere և այլն: Միևնույն ժամանակ Կոնտենտ մարքեթինգն օգտագործում են փոքր բիզնեսների, անհատական ինտերնետ խանութների զարգացման և ճանաչման համար:



 

3 պատճառ, թե ինչու են ընկերություններն օգտվում Կոնտենտ մարքեթինգից՝


  • Վաճառքների աճ

  • Ծախսերի խնայում - Բրենդի առաջխաղացման համար այն պահանջվում է ավելի քիչ բյուջե, քան գովազդի ավանդական միջոցների դեպքում:

  • Հաճախորդների գիտակցված կողմնորոշում – Չկա ստիպողական կամ մանիպուլյացիոն որևէ արարք, քանի որ հաճախորդն է հետաքրքրվում ավելին իմանալու համար: Այսպես ավելի ամուր է դառնում ձեր բրենդի հեղինակության հիմքերը՝ հնարավորություն ընձեռնելով ձեզ հաճախորդներին ներկայանալ ձեր փորձառնությամբ:


 

Մարքեթինգ + հզոր Կոնտենտ


Անկախ այն բանից, թե ինչ մարքեթինգային ռազմավարություն եք կիրառում Կոնտենտ մարքեթինգը պետք է լինի ընթացքի մաս: Որակյալ Կոնտենտը կարող է համադրվել մարքեթինգի բոլոր ձևերին՝ պահպանելով իր հիմնական սկզբունքը՝ ՈՐԱԿՅԱԼ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ տարածումը:



  • Սոց. մեդիա մարքեթինգ-Կոնտենտ մարքեթինգի ռազմավարությունը հաջորդում է սոց. մեդիա մարքեթինգի ռազմավարությանը:

  • SEO – Որոնողական համակարգերում ավելի բարձր դիրք են զբաղեցնում որակյալ և համապատասխան կոնտենտով ներկայացվող բրենդերը:

  • PR – Հաջող PR ռազմավարությունը, ցույց է տալիս, որ բիզնեսից ավելի եք գնահատում հաճախորդներին:

  • PPC (pay per click) – Այս հնարավորությամբ բարձր արդյունավետություն ստանալու համար մեծ է օգտագործվող կոնտենտի նշանակությունը:

  • Inbound marketing – Այս դեպքում կոնտենտը նպաստում է տրաֆիկի ավելացմանը:

  • Կոնտենտ ռազմավարություն – Այն մաս է համարվում կոնտենտ մարքեթինգի ռազմավարության:



Կոնտենտ մարքեթինգը կառուցում է վստահություն, հեղինակություն բարձրացնում ճանաչելիությունը: Սրանք, հենց այն հիմնական գործոններն են, որոնք հաճախորդների մոտ վստահություն են առաջացնում:


Առավել հաճախ Կոնտենտը մատնանշում է ինչ-որ խնդրի լուծում, ներկայացնում տվյալ արանքի կամ ծառայության առավելությունների նկարագրությունը, ինչը դարձնում է Կոնտենտ մարքեթինգն առաջատար թվային տիրույթում:


 



Ինչո՞ւ Կոնտենտ մարքեթինգ


Պատասխանը շատ պարզ է, որովհետև այն աշխատում է և ի տարբերություն գովազդի այն կապ է ստեղծում հաճախորդի և ընկերության միջև, այն օգնում է գտնել ինֆորմացիա, որի կարիքը հաճախորդն իսկապես ունի: Մինչդեռ, գովազդային հաղորդագրությունները բավականին ժամանակ են տանում:


Կոնտենտ մարքեթինգը հետաքրքիր և օգտակար պատմության շնորհիվ ստեղծում է վստահելի կապ բրենդի և հաճախորդի միջև՝ խթանում վաճառքները:

 

Կոնտենտ մարքեթինգի մի քանի կարևոր հնարք Սեյջից


Առաջին.

Անչափ կարևոր է հաշվի առնել, որ բացի հետաքրքիր և օգտակար ինֆորմացիայի ստեղծման շարունակական գործընթացից, այն հարկավոր է մշտապես թարմացնել և համալրել:


Բովանդակության ֆորմատները տարբեր են՝

  • Հոդվածներ,

  • Հարցազրույցներ,

  • Նորություններ,

  • Մասնագիտական վերլուծություններ,

  • Ֆոտոնյութեր,

  • Տեսանյութեր,

  • Ինֆոգրաֆիկա,

  • Վեբինարներ,

  • Թեմատիկ վերլուծություններ,

  • Սոց. հարցումների արդյունքներ,

  • Այլ:


Երկրորդ.

Ինֆորմացիայի տարածման համար ընտրեք փորձված հարթակներ, մշակե՛ք մանրակրկիտ ռազմավարություն:

  • Սոցիալական ցանցեր,

  • Բլոգի վարում,

  • Էլ. փոստ մարքեթինգ,

  • Թեմատիկ այլ կայքեր, խմբեր:


Այս տարվա Կոնտենտ մարքեթինգի առցանց լավագույն դասընթացները՝



8. Effective Content Writing for SEO – How to Write Great Web Content – Better Search Rankings



 

Հետևե՛ք, աշխարհի լավագույն Կոնտենտ մարքեթինգի մասնագետներին, իմացե՛ք նրանց հաջողության պատմությունը, վերցրե՛ք օրինակներ:


1. Էն Հանդլի

Էնն աշխարհում առաջին գլխավոր Կոնտենտ մարքեթինգի գործակալն է: Նրա տեսակետն ու մեթոդները, թե ինչպես է մարքեթինգն առաջ մղում բիզնեսը, լայնորեն ողջունվեցին ամբողջ աշխարհում: Նա համարվում է աշխարհի 20 լավագույն բլոգերներից մեկը, ինչպես նաև որպես ոլորտի ամենաազդեցիկ կանանցից մեկը:


Կարող եք կապվել Twitter- ի, LinkedIn- ի և Facebook- ի միջոցով:


2. Ջեֆ Բուլաս

Ջեֆը թվային մարքեթինգային արդյունաբերության կենդանի լեգենդ է և բովանդակության լավագույն լավագույն մասնագետներից մեկը:


Նրա բլոգը, ըստ մարքեթոլոգների, լավագույն հարթակներից մեկն է` բովանդակության, սոցիալական մեդիայի և թվային մարքեթինգի մասին:


Կարող եք կապվել Twitter- ի, LinkedIn- ի և Facebook- ի միջոցով:


3. Գերրի Մորան

Գերրին շուկայավարման հրաշագործ է, ով գիտի, թե ինչպես ստեղծագործել, քանի որ նրա մեթոդներն իրականում շատ արդյունավետ են:


Ունենալով ավելի քան 30 տարվա փորձ, Գերին ապացուցեց իր հմտությունը և փորձառնությունն այս ոլորտում՝ հաջողությամբ օգնելով մարդկանց և բիզնեսին սոցիալական մեդիայի, սոցիալական վաճառքի և թվային մարքեթինգի ռազմավարության մեջ:


Կարող եք կապվել Twitter- ի, LinkedIn- ի միջոցով:


4. Ջո Պուլիզզի

Ջո-ն «Կոնտենտ մարքեթինգի ինստիտուտ» խորագրով կոնտենտ մարքեթինգի ամենամեծ պլատֆորմի հիմնադիրն է:


Բացի այդ, լինելով լավագույն կոնտենտ մարքեթինգի փորձագետներից մեկը՝ նա գրքերի հեղինակ է և խոսնակ:


Ջո-ն իր հմտությունները նվիրել է ամբողջ աշխարհում բիզնեսին ՝ շահույթ ստանալու համար ՝ ստեղծելով բացառիկ և արժեքավոր բովանդակություն:


Կարող եք կապվել Twitter- ի, LinkedIn- ի և Facebook- ի միջոցով:


5. Ջեյ Բայեր

Լինելով բազմամիլիոնանոց 5 ընկերությունների ստեղծող ՝ Ջեյը աշխարհում ամենաշատ ռե-թվիթ ունեցողն է:


Նա ամենաշատ է ստացել ռե-թվիթ այլ հեղինակների, թվային մարքեթոլոգների, խոսնակների, ներդրողների և podcast-երների շարքում:


Նյու Յորք Թայմսում նա ունի անվանանական չորս բեսթսելլեր:


1994 թվականից ի վեր Ջեյը խորհրդատվություն է տրամադրել ավելի քան 700 ընկերությունների, որոնցից 31-ը ընդգրկված է «500 Հաջողած» ընկերությունների ցուցակում:


Նա Convince & Convert-ի հիմնադիրն է, որն աշխարհում ամենաարդիական թվային մարքեթինգային ընկերություններից մեկն է:

Կարող եք կապվել Twitter- ի, LinkedIn- ի և Facebook- ի միջոցով:

 

Անչափ կարևոր է, նախապես պլանավորված և պատրաստի կոնտենտ ունենալը, կոնտենտ օրացույցի վարումը: Իսկ հետագա ռազմավարությունը մշակելիս վերլուծեք կատարած աշխատանքը՝ հասկանալու, թե կոնտենտի որ տեսակը որ հարթակներում կամ որ լսարանի համար է առավել արդյունավետ:

738 views0 comments

Recent Posts

See All
bottom of page