top of page
Search
  • Writer's pictureemma sargsyan

Ինչպես մշակել արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն ձեր բիզնեսի համար



Նախապես պլանավորված մարքեթինգային ռազմավարության առավելությունները բազմաթիվ են: Բիզնես վարողները հաճախ ապավինում են միայն բիզնեսի որոշումներ կայացնելու իրենց ինտուիցիային: Թեև այս ոչ ֆորմալ գիտելիքները կարևոր են որոշումների կայացման գործընթացում, սակայն դրանք կարող են չներառել ու չներկայացնել այն բոլոր փաստերը, որոնք ձեզ անհրաժեշտ են մարքեթինգային նպատակների իրականացման համար: Մարքեթինգային ռազմավարությունը կօգնի ձեզ սահմանելու ձեր բիզնեսի նպատակները և ձեր գործունեությունն ուղղելու դրանց հասնելու համար:


 


Նախ, ինչ է Մարքեթինգային ռազմավարությունը


Մարքեթինգային ռազմավարությունը նկարագրում է, թե ինչպես է բիզնեսն իրականացնելու իր առաքելությունն ու հասնելու նպատակներին: Այն ներառում է արշավները, բովանդակությունը, մեդիան և մարքեթինգային ծրագրակազմը, որոնք օգտագործվելու են այդ առաքելության իրականացման համար և արձանագրելու են դրա հաջողությունները:


 



Ինչպե՞ս մշակել մարքեթինգային ռազմավարություն


  1. Նկարագրեք ձեր ընկերության վաճառքի հատուկ առաջարկը (USP): Մեկ համոզիչ նախադասությամբ նկարագրեք ձեր բիզնեսի էությունը:

  2. Սահմանեք ձեր թիրախային շուկան: Ո՞րն է ձեր ծառայության կամ արտադրանքի նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերող մարդկանց ժողովրդագրությունը:

  3. Գրեք ձեր արտադրանքի կամ ծառայությունների առավելությունները: Ինչպե՞ս կանդրադառնան դրանց առանձնահատկությունները կամ կվերափոխեն ձեր թիրախային լսարանը դրականորեն:

  4. Նկարագրեք, թե ինչպես եք պատկերացնում ձեր արտադրանքի կամ ծառայությունների դիրքը շուկայում: Ֆիլմերից և հեռուստատեսությունից մինչև թերթեր, սոցիալական լրատվամիջոցներ, որոնք են ձեր թիրախային լսարանին հասնելու լավագույն միջոցները:

  5. Սահմանեք ձեր շուկայավարման մեթոդները: Դուք գովազդում եք ՝ օգտագործելով թվային մարքեթինգը, ուղիղ մարքեթինգը կամ հանրային կապերը (PR): Կախված ձեր թիրախային լսարանից, ձեզ հարկավոր է ընտրել լավագույն շուկայավարման մեթոդները՝ բացատրելու, ցույց տալու համար, թե ինչպես է ձեր արտադրանքը կամ ծառայությունն առանձնանում մյուս մրցակիցներից:



 

Խորհուրդներ՝


  • Ձեր վաճառքի հատուկ առաջարկը (USP) ձեզ առանձնացնում է մնացածից: Այն նպատակ ունի խթանելու ձեր արտադրանքը կամ ծառայությունը: Այնպես որ, մի փորձեք մարքեթինգային պլան մշակել առանց դրանց: Ձեզ հարկավոր է ձեր թիրախային լսարանին համոզել դառնալու հավատարիմ հաճախորդներ:

  • Կարևոր է, որ ձեր մարքեթինգային ծրագրի համար նախատեսված բյուջե ունենաք: Մարքեթինգը ներդրում է: Լավ մշակված պլանը կօգնի ձեզ ուրվագծել ձեր ընկերության արտադրանքի կամ ծառայության ռազմավարությունը, մարտավարությունը, ծախսերը և ակնկալիքները, իսկ բյուջեն կապահովի, որ ձեր թիմը հետևի շուկայի ճանապարհային քարտեզին՝ կարևոր նպատակներին հասնելու համար:

  • Վերանայեք ձեր մարքեթինգային պլանն առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ: Ձեր նպատակների արդյունավետ իրակակացման համար ձեզ հարկավոր է վերանայել այն: Իհարկե, ձեր մարքեթինգային պլանը կօգնի ձեզ պատկերացնել հաջողության հստակ ուղի, հանգամանքները կարող են ընթացիկ գործունեության ընթացքում փոխվել և ձեր պլանը կհնանա: Ուստի մի՛ մոռացեք այն վերանայել:



Խնդիրների լուծում.


Օգտագործեք այս հարցերը դրանք կօգնեն ձեզ լուծելու խնդիրները, քննադատորեն մտածել և կանխատեսել ձեր արտադրանքի կամ ծառայությունների հաջողություններն ու թերությունները:


  1. Դուք ունե՞ք նույն առաջատարներն ու բիզնեսի հնարավորությունները, որքան ձեր արտադրանքը կամ ծառայությունները սկսելիս:

  2. Փոխվե՞լ է ձեր շուկան: Արդյո՞ք այն ընդլայնվել է, թե նվազել, և ինչպե՞ս է դա ազդում ձեր բիզնեսի և հաճախորդների վրա:

  3. Ձեր մարքեթինգային ուղղություններից որևէ մեկը լա՞վ է աշխատում: Եվ կարո՞ղ է այն նոր հաճախորդներ ավելացնել կամ վաճառք ապահովել ձեր բիզնեսի համար:

  4. Ձեր արտադրանքը կամ ծառայությունը արդյո՞ք բերում են ակնկալվող եկամուտը: Արդյո՞ք դրանց արտադրությունը եկամտաբեր է:

  5. Ձեզ հարկավո՞ր է հարմարվել, փոխել ձեր վաճառքի մարտավարությունը: Իսկ ո՞րն է որն է դրա կատարման լավագույն ժամանակը: Հիմա՞, հաջո՞րդ եռամսյակում, հաջո՞րդ տարի:


210 views0 comments

Recent Posts

See All
bottom of page