top of page
Search
  • Writer's pictureSaege Consultants-SaegePR

Ինչպե՞ս ձևավորվեց դիմակ կրելու մշակույթը

Կորոնավիրուսի համավարակի՝ հարավային Ասիայի ու տարածաշրջանային մի շարք երկրներում տարածմամբ պայմանավորված, մարդիկ արագորեն անցան անհատական պաշտպանիչ միջոցների կիրառմանը՝ մասնավորապես դիմակներ կրելուն: Այս երևույթը մի շարք երկրներում դարձավ պարտադիր, ինչպես օրինակ Թայվանն ու Ֆիլիպիննները:



Արևմուտքում դիմակ կրելու անհրաժեշտությունը համեմատաբար ավելի դանդաղ էր զարգանում, ինչպես Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Քրիս Ուիթթին նշել է իր խոսքում «դա այնքան էլ անհրաժեշտ քայլ չէ»:



Դեռ մեկ դար առաջ տարածված համավարակը (այն տևել է 1918 հունվարից 1920 դեկտեմբեր), որով վարակված էր մոլորակի բնակչության մեկ երրորդը՝ մոտ 500մլն մարդ, պատճառ հանդիսացավ 50մլն մարդու մահվան, որից 1,5մյն-ը Ամն-ի բնակիչներ էին:



Համեմատականներ կատարելով ներկայիս համավարակով պայմանավորված իրավիճակի ու պաշտպանական միջոցառումների միջև՝ կարելի է ասել, որ այս երկուսն էլ ունեն բավականին շատ ընդհանրություններ:


 


ԴԻՄԱԿ ԿՐԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ


Վերը նշված օրինակի մասին նշեմ, որ խոսքը Իսպանական գրիպի մասին է՝ Spanish Flu: Վարակի արագ տարածմանը նպաստեց Առաջին Համաշխարհային պատերազմը: Հատկանշական է, որ ԱՄՆ-ն առաջինը հորդորեց բոլոր մարդկանց պաշտպանվելու համար դիմակ կրել և առաջինը դա պարտադիր դարձրեց:




Այս ամենին, իհարկե, հաջորդեց հանրության համար տեղեկատվական արշավը, որում ներգրավված էին քաղաքային իշխանությունը, խորհուրդը և Կարմիր խաչը՝ հանդես գալով հստակ կարգախոսներով. "Wear a Mask and Save Your Life! A Mask is 99% Proof Against Influenza": Դիմակ կրելու կոչով անգամ երգեր գրվեցին: Յուրաքանչյուրին, ով դուրս կգար առանց դիմակի սպասվում էր տուգանք կամ ազատազրկում:

Արշավը հաջողեց և տարածվեց Եվրոպայում:


Այսպես առաջացավ անհրաժեշտություն սահմանելու որոշ ընթացակարգեր՝


1. Դիմակի պարտադիր կրման

2. Սոցիալական հեռավորության պահպանման

3. Հանրային գործողությունների, միջոցառումների



ԻՆՉՊԵ՞Ս ԵՎ ԵՐԲ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԴԻՄԱԿ ԿՐԵԼ


 

«ՏՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ ԿՐԵՔ ԴԻՄԱԿ». Սան Ֆրանցիսկո, 1918թ.


Հանրային իրազեկման հարցում Սան Ֆրանցիսկոն ցուցաբերվող մեթոդներով առաջատարն էր: Թերթերի՝ 1918 թվականի հոկտեմբերի 18-ի համարի առաջին էջում տպագրված էին քաղաքի թոփ դատավորների ու առաջատար քաղաքական գործիչների նկարները, որտեղ բոլորը կրում էին պաշտպանական դիմակ:



Կայարաններում գործում էին կին կամավորներից կազմված միավորումներ, որոնք հետևում էին պաշտպանական դիմակների կրելու ընթացքը չխախտելուն:






ՈՐՔԱՆՈ՞Վ ԷՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԻՄԱԿ ԿՐԵԼԸ


Մեկ դար առաջ տարածված համավարակի վերաբերյալ գիտական հետազոտություններից զատ, որոշ դրվագներ հանրայնորեն ավելի լայն տարածում ստացան թերթերում տպագրվող հոդվածների միջոցով:



1918-ի դեկտեմբերի սկզբին Լոնդոնի Times թերթը հայտնում է, որ ԱՄՆ-ում բժիշկների կողմից հաստատվել է, որ գրիպը. «կոնտակտի՝ օդակաթիլային ճանապարհով է փոխանցվում, հետևաբար, կարելի է այն կանխարգելել»:


Նույն լուսաբանմամբ տեղեկացնում է, որ Լոնդոնի հիվանդանոցներից մեկում բոլոր աշխատակիցներին և հիվանդներին տրվել են դիմակներ և հանձնարարվել մշտապես կրել դրանք: Թերթը մեջբերում էր դիմակների կիրառման արդյունավետության մասին՝ օրինակ բերելով Միացյալ Նահանգների և Անգլիայի միջև նավարկող նավի պատմությունը:



Դիմակների կրման արդյունավետության մասին մեկ այլ օրինակ էլ վերաբերում է 1910-11 թվականներին Հյուսիսային Չինաստանում բռնկված Մեծ Մանչուրյան ժանտախտին: Ճապոնիայում՝ հանրային վայրերում դիմակ կրելը քաղաքավարության ժեստ է՝ ուրիշներին մանրէներից պաշտպանելու համար: Երևույթը սկիզբ առավ 1918թվականից և արդյունավետ էր տեղայնացված, հիվանդությունների բռնկման ժամանակ որպես տարածման կանխարգելիչ միջոց:


Ինչպես տնային պայմաններում պատրաստել դիմակ



ՄԵԿ ԴԱՐ ԱՆՑ


Այսօր, չնայած տարբեր մոտեցումների, անհնար է չփաստել, որ վերջին ամիսների դեպքերի զարգացումները առավել քան վերակոչել են կանխարգելման ու պաշտպանական նպատակով դիմակ կրելու մշակույթը: Որոշներն էլ ավելի են լայնացրել այս կոնցեպտը՝ դարձնելով այն նորաձև ատրիբուտ:





Այսօր տեսնում ենք հանրային իրազեկման բազմաթիվ օրինակներ՝ արտաքին գովազդ, սոցիալական մեդիայի արշավներ, ինֆորմացիոն նոր հարթակներ, հեշթեգեր և այլն:


Սոցիալական և կոմերցիոն գովազդային արշավներ


Outpour



Բուրգեր Քինգ


Netflix "Spoiler"


Lamar


Clear Channel





Social distance and "DISbranding"



37 views0 comments

Recent Posts

See All
bottom of page