top of page
Search
  • Writer's pictureemma sargsyan

Ի՞նչ է Ինֆլուենսեր մարքեթինգը. Այլընտրանք գովազդին

Այսօր անհնար է պատկերացնել բիզնեսի առաջխաղացումն առանց դրա ներկայության թվային հարթակներում: Բիզնեսի զարգացման կարևոր գրավականներից է լայն զանգվածներին իրազեկումը դրական մթնոլորտում:


 


Ի՞նչ է ինֆլուենսեր մարքեթինգը և ինչպե՞ս է այն առաջացել


Ինֆլուենսեր մարքեթինգը, բրենդի և ազդեցիկ անձի՝ ինֆլուենսերի միջև համագործակցությունն է, որի շրջանականերում ինֆլուենսերը ուղղակի կամ անուղղակի եղանակով խորհուրդ է տալիս որևէ ապրանք կամ ծառայություն իր հետևորդներին։ Այն այսօր համարվում է PR/Marketing-ի ամենաարդյունավետ եղանակը:


Ինֆլուենսեր մարքեթինգը ձևավորվել է հայտնիների՝ այս կամ այն երևույթի նկատմամբ կարծիքի արտահայտման (Celebrity endorsements) զարգացմամբ։

Սակայն այսօրվա թվային աշխարհի ընձեռնած հնարավորությունների ծավալով ինֆլուենսերներն ավելի մեծ արժեք են ներկայացնում բրենդերի համար: Այս մարդիկ սոցիալական ցանցերում ունեն մեծ թվով հետևորդներ: Հաճախ նրանց պարզապես կոչում են «սոցիալական ցանցերի ինֆլուենսերներ»։


 


Կարծում եք, որ ինֆլուենսեր մարքեթինգը չի կարող բիզնեսի իրական աճ ապահովել։ Հարցման արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ Instagram-ի ամենօրյա օգտագործողների 34% -ը ինչ-որ բան գնել է, քանի որ բլոգերը կամ ինֆլուենսերներն այն խորհուրդ են տալիս:

Instagram-ը սոցիալական հարթակում ազդեցություն գործելու հիմնական պլատֆորմն է: Գովազդատուների 89% -ը այն ճանաչում է որպես ամենակարևոր հարթակնեից մեկը:

Instagram- ի բովանդակության 1/3-րդ մասը բաժին է ընկնում է Stories-ին: Այս թիվը տարեցտարի աճում է: Instagram-ի Stories-ին կցված հղումն արդեն հասանելի է 10,000 հետևորդ ունենալու պարագայում: Սա հնարավորություն է ստեղծում Stories-ի միջոցով տարածել ՝ միևնույն ժամանակ հղում կատարելով բրենդին:



Այսօր արդեն ոչ բոլոր ինֆլուենսերներն են Hollywood-ից:

 

Ճիշտ ինֆլուենսերը կարող է հասնել ձեր թիրախային լսարանին, վստահություն ստեղծել ձեր բրենդի նկատմամաբ և ապահովել ներգրավվածություն, քանի որ նրանց ստեղծում են յուրօրինակ, գրավիչ բովանդակություն: Ինֆլուենսերները չեն ձգտում կրկնօրինակել ձեր բրենդի կողմից թելադրվող ձևանմուշային գովազդի ոճը:



 

Ինչպես գտնել ճիշտ ինֆլուենսեր սոցիալական հարթակում


Միայն Instagram- ում 500,000-ից ավելի ինֆլուենսեր կա: Դա նշանակում է, մեծ ընտրության հնարավորություն ուեք տարբեր ինֆլուենսերների հետ համագործակցելու: Դա նաև նշանակում է, որ դուք պետք է աշխատանքի մեջ դնեք ճիշտ ազդեցություն գտնելու համար:


Շուկայագետների օգնությամբ անհրաժեշտ հետազոտությունները կատարելիս այս հիմանական խորհուրդները կօգնեն ձեզ ավելի հեշտ կողմնորոշվել ձեր փնտրտուքներում:



Համապատասխանությունը.


Համապատասխանող ինֆլուենսերը տարածում է բովանդակությունը, որը համապատասխանում է ձեր բիզնեսի ոլորտին: Նման ինֆլուենսերը հարկավոր է, որ ունենա այնպիսի լսարան, որը կհամապատասխանի ձեր թիրախային շուկայի չափանիշներին:



Հասանելիություն.


Սա մարդկանց այն քանակն է, որին դուք կարող եք հասնել ինֆլուենսերի հետ կամագործակցության միջոցով:



Ռեզոնանս.


Ինչպիսի կամ ինչ ծավալով ներգրավվածություն կարող է ապահովել ինֆլուենսերը:

Ինֆլուենսերները բաժանվում են մի քանի հիմնական խմբերի՝

Սելեբրիթիներ (Mega Influencers) — < 1 մլն հետևորդ

Մակրոինֆլուենսերներ —  < 500.000 հետևորդ

Միկրոինֆլուենսերներ — < 10.000 հետևորդ

Նանոինֆլուենսերներ —  < 1000 հետևորդ




 

Ի՞նչպես գտնել ինֆլուենսերների ձեր բրենդի առաջխաղացման համար.



Միշտ չէ, որ ամենամեծը ամենալավն է: Կարևոր է, որ այն լսարանը, որին դուք ձգտում եք հետաքրքրված լինի ձեր արտադրանքով կամ լուծումներով:


  1. Գտեք ինֆլուենսերների, որոնց տարածած բովանդակությունը մոտ է ձեր բերնդին:

  2. Գտեք գրառումներ` իրական ժամանակում:

  3. Նայեք նաև հին և հայտնի գրառումները:

  4. Դանիել Բաթլերի SEOgadget-ի կողմից բովանդակության ռազմավարության գեներատոր գործիքը (CSGT) ստեղծվել է բովանդակության գաղափարներ գեներացնելու համար ծախսվող ժամանակը նվազագույնի հասցնելու համար:


 

Ինչպե՞ս կազմել ռազմավարություն.


1. Ճանաչեք ձեր լսարանը


Պատկերացնենք, որ ընկերություն եք ներկայացնում, որը վաճառում է ճամփորդական իրեր, աքսեսուարներ, ապա կարող եք համագործակցել ճամփորդեղ ինֆլուենսերի հետ: Այս կերպ ձեր ապրանքանիշի մասին կտեղեկացվեն այն մարդիկ, որոնք սիրում են ճամփորդել:


2. Ճանաչեք ձեր ինֆլուենսերին


Գնահատման չափորոշիչների կիրառումը կօգնի ձեզ խուսափել սխալ կամ ֆեյք ինֆլուենսերներից:


 


Ինչպե՞ս կարելի է գտնել ինֆլուենսերների.


1. Սոցիալական մեդիա հարթակներում,


2. Հաշթագերի միջոցով՝ #sponsored, #ad, #blogger, or #influencer on Instagram,


Google Alerts-ը հնարավորություն է տալիս ձեր բրենդներին համապատասխան հիմնաբառեր տեղադրել: Սա կօգնի ձեզ գտնել այն մարդկանց, որոնք գրում են ձեր ոլորտի կամ արտադրանքի հետ կապված թեմաների մասին: Դա կարող է օգնել ձեզ գտնել ձեր նշումները պարունակող հաղորդագրություններ: Այն նաև թույլ է տալիս գտնել համապատասխան բրենդի ինֆլուենսերների:


4. Բլոգերների հարթակներ.


Դուք կարող եք օգտագործել Inkybee, BlogDash, BuzzStream կամ GroupHigh հարթակները գործընթացը պարզ և արագ դարձնելու համար:



5. Influencer մարքեթինգի հարթակներ


Ինֆլուենսերների-ի մարքեթինգային պլատֆորմները կարող են օգնել ձեզ արագ և հեշտությամբ գտնել ազդեցիկ մարդկանց, որոնք կհամապատասխանեն ձեր բիզնեսին: Դրանք թույլ են տալիս փնտրել ինֆլուենսերների և ֆիլտրել տվյալների բազաներն ըստ ճանաչելիության, կատեգորիաների, ներգրավվածության, սոցիալական պլատֆորմների և այլն:

Grin, BuzzSumo, BuzzStream, HYPR և TRIBE հարթակները կարող են օգտակար լինել, եթե որոշել եք մարքեթինգային արշավ սկսել:



Ուզում եք իմանալ ավելի՞ն, խորհուրդ ենք տալիս դիտել այս վիդեոնյութը:


399 views0 comments

Recent Posts

See All
bottom of page