top of page
Search
  • Writer's pictureemma sargsyan

Բիզնեսի զարգացման լավագույն SMM գործիքները

Updated: Jun 28, 2019



Այսօր մեզնից շատերը չեն կարող իրենց կյանքը պատկերացնել առանց սոցիալական ցանցերի։ Անգամ մեծ ընկերություններն են կարևորում իրենց ներկայությունը սոցիալական ցանցերում։

Սոցիալական կայքում ունենալով հաշվեհամար՝ այսօր կարելի է օգտվել թվային մեդիայի բազմազան ժամանցային տարբերակներից՝ շփվել ընկերների հետ, նոր ծանութություններ հաստատել, դիտել հոլովակներ ու ֆիլմեր, խաղեր խաղալ, ունկնդրել ձեր սիրելի երգերը, կարդալ նորություններ և այլն։


Թվարկվածներից թերևս ամենից հաճախ մենք օգտագործում ենք սոցիալական կայքերը հաղորդակցության համար։




Եվ իհարկե, բիզնեսի համար շատ կարևոր հարց է հաճախորդների հետ հաղորդակցության ապահովումը, իսկ սոցիալական ցանցերն ապահովում են գնորդ-հաճախորդ կապը։


Սոցիալական մեդիա կայքերը լավագույն պլատֆորմներն են, որոնք բիզնեսներն օգտագործում են իրենց հաճախորդների հետ կապ հաստատելու և նորերին ներգրավվելու համար։ Ի վերջո, դրանք այն հարթակներն են, որտեղ կան միլիոնավոր և երբեմն, միլիարդավոր մարդիկ։


Չնայած սոցիալական ցանցերի զգալի դերին, կան սոցիալական մեդիայի այլ գործիքներ, որոնց օգտագործումը ևս կնպաստի ձեր բիզնեսի առաջընթացին։



Գիտեի՞ք, որ վիզուալ կոնտենտն ապահովում է առավել մեծ ներգրավվածություն քան կոնտենտի մյուս տեսակները։

Biteable-ը գործիք է, որը դուք կարող եք օգտագործել, գրավող, տեղեկատվական, ինչպես նաև զվարճալի կարճ տեսանյութերի հեշտությամբ վիդեո բովանդակություն ստեղծելու և դրանք սոցիալական հարթակներում տարածելու:


Դուք կարող եք օգտվել անվճար վիդեո օրինակներից, տեսանյութերի, երաժշտության և անիմացիոն տեսարանյութերի տվյալների բազայից, որպեսզի ձեր տեսանյութերը գրավիչ լինեն, առանց թանկարժեք ռեսուրսների տրամադրման: Այն անգնահատելի ռեսուրս է սոցիալական մեդիայի մարքեթինգային մենեջմենթի համար:



2․ BUFFER


BUFFER-ն այսօր բավականին հայտնի հարթակ է, սկզբնապես այն սկսեց գործում էր որպես Twitter-ի պլանավորման գործիք: Այսօր, այն դա իր տեսակի խոշորագույն հարթակներից մեկն է:


Այս ամենի հետ մեկտեղ այն ունի հետաքրքիր ու արդյունավետ հնարավորություններ:

Սոցիալական մեդիայի կառավարման գործիքները, ինչպիսին է BUFFER-ը, ոչ միայն օգնում է զարգացնել համապատասխան և զվարճալի բովանդակություն, առանց ձեր ժամանակի զգալի ծախսի յուրաքանչյուր հարթակի վրա, այլև առաջարկվող չափորոշիչներով բարելավել ձեր սոցիալական մեդիայի առաջխաղացումը։






Հետազոտությունը մեծ դեր ունի մարքեթինգի մեջ՝ մրացակցային և նորարար լինելու հարցում։

BUZZSUMO-ն հնարավություն է ստեղծել վերլուծելու և հասկանալու, թե որ կոնտենտն է ցանկացած թեմայով լավագույնն ու մրցակցայինը։ Ավտոմատացված համակարգն ու ֆիլտրերի բազմազանությունը հնարավորություն է տալիս խնայելու ձեր ժամանակը։




Digimind-ը հնարավորություն է տալիս չափել զգացմունքները, որոնք հնարավորություն են տալիս տեսնել ընտրված արտահայտության ընկալումը՝ բացասական, չեզոք կամ դրական: Մրցակցայինության տեսանկյունից այն ևս հետաքրքիր հնարավորություններ ունի, օրինակ կարող եք տեսնել, թե ինչպես է հասարակությունը ընկալում ձեր ապրանքանիշը:



Եթե ուզում եք տեսնել, թե որքան մարդու է ձեր թվիթը հասանելի, ապա TweetReach-ը հիանալի մոնիտորինգի գործիք է: Դուք կարող եք սոցիալական մեդիայի քննարկումների ազդեցությունը չափել, և այդպիսով ավելի հեշտ գտնել առավել ակտիվներին: Թիրախավորելով այդ մարդկանց՝ ամենայն հավանականությամբ ավելի լավ արդյունքներ կգրանցեք:



OptinMonster-ը հզոր գործիք է, որը հնարավորություն է տալիս ներգրավել օգտատերերին ճիշտ պահին: Այն ունի վիզուալ գրավող հնարքներ և բացի դրանից, այժմ այն կարող է սոցիալական արշավների մաս կազմել: Պարզապես ManyChat-ին միանալու համար օգտագործեք նոր ChatBot-ը և տարածման համար հասանելի կդառնա ֆեյսբուքի մեսենջերը։



7․ Heepsy


Գտեք, վերլուծեք և կապ հաստատեք

Heepsy-ն հենց այս կարգախոսով ներկայացնում է գործիքներ նախատեսված գովազդային, մարքեթինգային գործակալությունների կամ բրենդերի համար, որոնք աշխատում են ինֆլուենսերների հետ: Այս հարթակի միջոցով կարող եք կապ հաստատել 5000+ հետևորդ ունեցող ավելի քան 6 մլն ինֆլուենսերի հետ։ Ավելին, ներգրավվածության ճշտգրիտ վերլուծությամբ կարելի է պարզել ինֆլուենսերի կեղծ լինելը։




Վերլուծություն կատարելու համար կարող եք օգտագործել յուրաքանչյուր սոցիալական մեդիայի անհատական վերլուծական հնարավորությունները (Twitter, Instagram Insights և այլն) կամ կան գործիքներ, որոնք ինտեգրում են բոլորը մեկտեղ, ինչպես օրինակ՝ Audiense-ը: Ինչպես նաև, կարող եք գնահատել սոցիալական մեդիայում ձեր իրականացրած աշխատանքը Google Analytics-ի միջոցով։ Այն վեբ կայքերի այցելուների մանրամասն վիճակագրական տվյալների ստացման համակարգ է: Տվյալները հավաքագրվում են Գուգլի սերվերում և պետք է միայն JS կոդը տեղադել վեբ էջում, այն աշխատում է, երբ օգտատերը փնտրում է էջը վեբ բրաուզերում:


Հասանելի է ծառայության երկու տարբերակ՝ անվճար և պրեմիում:

Ծառայությունն ինտեգրված է Google AdWords համակարգին։ Ծառայության յուրահատկությունը նրանում է, որ վեբ կայքի վարողը կարող է Google Analytics-ից ստացված տվյալների վերլուծության հիման վրա օպտիմալացնել Google AdWords-ի գովազդային և մարքեթինգային ռազմավարական քայլերը։ Google Analytics-ը տրամադրում է այնպիսի տվյալներ, ինչպիսիք են կայքի այցելուի գտվելու վայրը, կայք մուտք գործած սարքի, օպերացիոն համակարգի և դիտարկչի տեսակը, կայքում գտնվելու ժամանակահատվածը և այլն։


Ծառայությունից օգտվողը հնարավորություն է ստանում վերլուծելու իր կայքի այցելուի նպատակը և հաճախականությունը։ Օգտագործելով այս տվյալները՝ մարքեթոլոգները կարող են հեշտությամբ կողմնորոշվել լսարանը թիրախավորելու հարցում:


9․ Canva


Canva-ն գրաֆիկական դիզայնի ստեղծման հարթակ է: Գրաֆիկական պատկերների ստեղծումը հիմնված է պատրաստի տարրերի և ներդրվող կաղապարների փոփոխման սկզբունքի վրա: Գրաֆիկական խմբագիրը հնարավորություն է տալիս կաղապարների, ֆոնդային լուսանկարների, պատկերներից և տառատեսակներից:




Առցանց հավաքական գործիքակազմ, որը ներառում է այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են տեքստային պրոցեսորը, աղյուսակները, ներկայացումները, տվյալների բազաները, նշումները, վիքիները, հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարումը, նախագծի կառավարումը, բյուջեի կառավարումը և այլն:





 

Թվային մարքեթինգի սրընթաց զարգացմանն ու առաջընթացին զուգահեռ ընդլայնվում է նաև դրա գործիքակազմը։ Իսկ ինչպե՞ս հասկանալ թե, ինչ հիմունքներով պետք է առաջնորդվել։ Սեյջ խորհրդատուները առանձնացրել է SMM վարման մի քանի կարևոր ունակություն, որոնք զարգացնելով՝ կարող եք կիրառել ձեր պրակտիկայում։


1․ Գրելու և խմբագրելու ունակություն

Անկախ նրանից, գրում եք ֆեյբուքյան հրապարակում կամ հոդվածի վերնագիր գրագետ և ճիշտ կազմված մեծ նշանակություն ունի: Լավ տեքստեր գրելը կխթանի լսարանի ներգրավվածությունը, կընդլայինի տարածումը՝ ապահովելով օրգանական աճ և բրենդը հիշվող կդարձնի:


Կարևոր է, որ տեքստը լինի լավ շարադրված, առանց տառասխալների։ Բնականաբար այս հարցին ևս լուծում կա, կարող եք օգտվել Grammarly և Hemingway տեքստային խմբագրիչներից։


2․ SEO

Համակարգի օպտիմալացման (SEO) և սոցիալական մեդիայի միջև կապի ուսումնասիրությունը կարող է մի քիչ շփոթեցնել: Google-ը նշում է, որ սոցիալական հարթակները չեն ազդում են ձեր SEO վարկանիշի վրա, սակայն ընդհանուր պատկերն ավելի բարդ է:


Բովանդակությունը, որն ունի սոցիալական կայքերում հասանելիության բարձր մակարդակ Google- ի ալգորիթմով փնտրման ժամանակ ավելի առաջնային դիրք է զբաղեցնում:


Բարեբախտաբար, այնտեղ կան մի քանի մեծ SEO գործիքներ: LSI գրաֆիկը կֆիլտրի համապատասխան հիմնաբառեր և արտահայտություններ ըստ ձեր Google-ի որոնման արդյունքի, ինչպես նաև ձեր առաջնային (գլխավոր) բանալի բառով: Սա օգտակար կլինի, երբ սկսեք գրել հարակից թեմաներով:



3․Հաճախորդների սպասարկում

Ոչ ոք չի սիրում սպասել, հատկապես եթե դա վերաբերում է հարցի, որից կախված է իրենց հաջորդ գործողությունը կամ կա խնդրի պարզաբանման կարիք։ J.D. Power-ի ուսումնասիրության համաձայն, սպառողների 67 տոկոսը օգտագործում է սոցիալական մեդիան, ինֆորմատիվ հարցերի կամ խնդրի լուծման օգնությամբ:



Այսպիսով, կարևոր է սոցիալական մեդիա մենեջերի համար ունենալ որոշ հիմնական հաճախորդների սպասարկման հմտություններ, ինչպիսիք են `


• Ժամանակի կառավարում: Մարդկանց ավելի քան 72%-ը, որոնք հայտնում են իրենց բողոքները, սպասում են պատասխանի 1 ժամվա ընթացքում:

• Իմացեք, թե ինչպես վերահսկել ձեր բիզնեսի հետ կապված գրառումներն ու խոսակցությունները: (Գործիքներ, ինչպիսիք են՝ Hootsuite և Talkwalker-ը, թույլ են տալիս կցել սոցիալական կայքերի հաշիվներ։

• Մի սպասեք առաջարկությունների և բողոքների: Ինքներդ եղեք ակտիվ ու ինֆորմացիոն հարցերով նախաձեռնող, երբ խոսքը վերաբերում է ձեր հաճախորդներին:



4․ Դիզայն և նկարների խմբագրում

Կարևոր է, որ սոցիալական մեդիայի մասնագետը տիրապետի ապրանքանիշի ստեղծման ու ճանաչման ունակությանը:


Մարդիկ հիշում են ուղերձի 65 տոկոսը, երբ այն ուղեկցվում է պատկերով և միայն 10 տոկոսով, երբ այն չի լինում:


Ամենևին պարտադիր չէ, որ ունենաք գրաֆիկ դիզայների մասնագիտացում`ձեր սոցիալական թարմացումների համար հետաքրքիր գրաֆիկ բովանդակություն: Կան շատ կայքեր, որոնք առաջարկում են խմբագրման, գրաֆիկ դիզայնի ստեղծման, տառատեսակի ընտրության համար շատ գործիքներ:


Hootsuite Enhance-ը անվճար գործիք է, կարող է յուրաքանչյուր սոցիալական կայքին համապատասխանեցնել, ավտոմատ մշակել և պահել ձեր գրաֆիկ պատկերները սոցիալական մեդիայի ձեր բոլոր հաշիվների համար:



5․ Վճարովի առաջխաղացում սոցիալական մեդիայում

Օրգանական և վճարովի սոցիալական տարբերությունները հասկանալը կարևոր է սոցիալական մեդիայի ղեկավարի համար: Ի վերջո, ամենահզոր մարքեթինգային գործիքներից մեկը ձեր տրամադրության տակ է՝ ձեր օրգանական հասարակական ներկայությունը:


Եվ սա թույլ է տալիս փորձարկել նոր գաղափարներ և արտադրանքներ՝ խնայելով ձեր ֆինանսական ռեսուրսները։


AdEspresso-ն, որը թույլ է տալիս ստեղծել և փորձարկել հարյուրավոր գովազդներ րոպեների ընթացքում: Այլևս կարող եք չմտածել, թե այս վերնագիրը կամ այն նկարը կարող էր ապահովել հիմնական հաջողությունը, քանի որ հնարավորություն ունեք նախապես փորձարկելու:



939 views0 comments

Recent Posts

See All
bottom of page