Ամբողջ աշխարհում տարբեր՝ ակադեմիական, կրթական, երաժշտական, մշակութային կազմակերպություններ հանրությանը հասանելի են դարձնում իրենց առցանց ծառայությունները՝ նպատակ ունենալով հեռահար աշխատող կամ սովորող մարդկանց առօրյան դարձնել ավելի արդյունավետ, ինտերակտիվ ու ժամանցային:
Տանը մնալով կամ հեռահար սովորելուն կամ աշխատելուն զուգահեռ՝ արդեն հնարավորություն ունենք անվճար օգտվելու մի շարք կրթական ռեսուրսներից, որոնք առաջարկում են առցանց կուրսեր` նոր գիտելիք ու հմտություններ ձեռք բերելու, զարգացնելու համար:
Առցանց ակադեմիական հարթակ JSTOR-ը հանրությանը հասանելի է դարձրել իր արխիվը, որը մեծ տարածում ունի աշխարհի տարբեր համալսարանների ու ուսանողների և առհասարակ հետազոտողների շրջանում: Այս պահին արդեն հասանելի են մոտ 6000 էլեկտրոնային գիրք և 150 ամսագիր: Ակադեմիական կրթությանը հետամուտ լինելով՝ մինչև հունիս հասանելի կլինի արդեն 20.000 էլեկտրոնային գիրք անվճար հիմունքներով:
Օքսֆորդ և Քեմբրիջ - մինչև մայիսի վերջ հասանելի են համալսարանական հետազոտությունների, հրապաակումների բազաները, որոնք թվով մոտ 700 են:
Առցանց ուսուցման ամենատարածված հարթակներից Coursera-ն, հասանելի է դարձրել իր 3800 դասընթացները և 400 մասնագիտացման դասերը ՝հեռավար ուսանելու հնարավորություն տալով շատ ուսանողների: Իրականում, այս առաջարկը գործում է միայն գործընկեր համալսարանների համար մինչև հուլիսի 31-ը: Որպեսզի առաջարկվող դասընթացներին հասանելիություն ունենաք նաև դուք, անհրաժեշտ է, որ ձեր բուհը գրանցվի Coursera for Campus-ում: Առաջարկվող գրեթե բոլոր դասընթացներն անգլերեն են:
Class Central-ը հասանելի է դաձնում՝ Brown, Harvard, Cornell, Princeton, Dartmouth, Yale, and Columbia universities, and the University of Pennsylvania համալսարանների 750 դասընթաց տարբեր ոլորտների համար:
GeekBrains կրթական հարթակը, որն օգնում է IT և թվային ոլորտներում մասնագիտության ձեռք բերման հարցում ևս միացել է առցանց կրթությունը հասանելի դարձնելու արշավին: Պատասխանելով Coronavirus-ին վերաբերող մի քանի հարցի՝ հնարավորություն ունեք ընտրելու 3 անվճար կուրս ըստ ձեր հետաքրքրությունների ու նախասիրությունների:
Երեխաների ու դպրոցականների համար Scholastic-ը ծնողներին ու ուսուցիչներին ներկայացնում է ուսումնական հարթակ, որով երեխաները տարբեր առաջադրանքների միջոցով կզարգացնեն ընթերցանությունը, տրամաբանությունն ու մտավոր աճը:
ԳՐՔԵՐ
KINDLE-ի էլեկտրոնային գրադարանը 2 ամիս կլինի անվճար բոլոր ընթերցասերների համար:
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ
Աշխարհի շուրջ 35 թանգարաններ, որոնք կարելի է այցելել առանց տնից դուրս գալու և տոմսի: Google Arts&Culture-ի և աշխարհի ավելի քան 500 թանգարանների ու պատկերասրահների համատեղ ջանքերով արդեն կարելի է վիրտուալ թանգարանային տուրի մասնակցել:
Մետրոպոլիտան- թանգարան (ԱՄՆ, Նյու-Յորք)
Սոլոմոն Հուգենհեյմի թանգարան (ԱՄՆ, Վաշինգթոն)
Լուվր (Ֆրանսիա, Փարիզ)
Բրիտանական թանգարան (Միացյալ Թագավորություն, Լոնդոն)
Սիքստինյան կապելլա (Իտալիա, Վատիկան)
Բելվեդերի թանգարան (Ավստրիա, Վենա)
Վան Գոգի թանգարան (Նիդերլանդներ, Ամստերդամ)
Դալիի թատրոն-թանգարան (Իսպանիա, Ֆիգերաս)
Հին ազգային պատկերասրահ (Գերմանիա, Բեռլին)
Ակրոպոլիսի թանգարան (Հունաստան, Աֆինա)
Էրմիտաժ (ՌԴ, Սանկտ-Պետերբուրգ)
Հարավային նոր Սիդնեյի գեղարվեստի թանգարան (Ավստրալիա, Սիդնեյ)
Քոբե Յուկարիի գեղարվեստի թանգարան (Ճապոնիա, Քոբե)
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Bonnaroo, Eurovision և SXSW կենդանի երաժշտական փառատոնների հետաձգմանը կամ չեղարկամանը զուգահեռ աշխարհահռչակ նվագախմբերը, դասական երաժշտության ճանաչման ու տարածման նպատակով, առաջիկա ամսվա ընթացքում առցանց կներկայացնեն հայտնի օպերաների, համերգների ձայնագրությունները: Ահա այն ցանկը, որով կարող եք հետևել ու ունկնդրել լայն ճանաչում ստացած ստեղծագործությունները հայտնի բեմերից՝
Վիեննայի օպերան, մինչև ապրիլի 2-ը չեղարկել է բոլոր ներկայացումները: Փոխարենը յուրաքանչյուր օր՝ ժամը 18.00-ին հեռարձակելու է իր բոլոր օպերային ու բալետային ներկայացումներն առցանց: Ներկայացումների ցանկը՝ այստեղ:
Նյույորքյան Մետրոպոլիտան-օպերան ևս առցանց հեռարձակմամբ հասանելի է դարձնոմ իր արխիվը: Նյու Յորքի ժամանակով՝ 19.30-ից կարելի է անվճար վայելել աշխարհահռչակ օպերային ներկայացումները, որոնք հասանելի կլինեն հաջորդող 20 ժամվա ընթացքում:
Բեռլինի ֆիլհարմոնիան ևս ժամանակավորապես փաակեց իր դռները այցելուների համար պանդեմիայով պայմանավորված, սակայն մինչև մարտի 31-ը BERLINPHIL պրոմոկոդով կարող եք վայելել բոլոր արխիվային ձայնագրությունները:
Comments