top of page
Search
Writer's pictureemma sargsyan

Paid partnership with... կամ Բրենդավորված կոնտենտ



 

Ինչպես արդեն նշել էինք այս շաբաթ խոսելու ենք բրենդի ներկայացման մարքեթինգային նոր լուծումներից: Մեր բլոգի երկրորդ հրապարակմամբ ավելի խորքային կվերլուծենք այս տեխնիկան և կփորձենք առանձնացնել դրա հատկանիշներն ու առաձնահատկությունները:





Paid partnership with...


Երբ գրառման վերևում տեսնում եք Paid partnership with... արտահայտությունը, ապա դա նշանակում է, որ տվյալ անձը, կոմերցիոն համագործակցություն ունի նշված ընկերության հետ: Այս գործընկերության արդյունքում ընկերությունը կամ անհատը , որը ցանկանում է տարածել իր բրենդը վճարում է սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց՝ ինֆլուենսերներին, որոնք տարածում են բրենդին վերաբերող բովանդակությունը՝ ցույց տալով սեփական վստահությունը դրա նկատմամբ:



Branded content-ը, որի նպատակը ևս բրենդի առաջխաղացումն է տարբերվում է սոցիալական հարթակների վճարովի գովազդից:



 

Branded content


Իսկ դու քանի՞ անգամ ես hide արել կոնտենտը տեսնելով գովազդը: Վստահ ենք, որ բազմիցս, այսօր օգտատերերն օնլայն տիրույթում ամենաշատն են ճնշված գովազդների և տարբեր տեսակի տեղեկատվության բարձր աստիճանից, արդյունքում ՝ նրանցից շատերը դիմում են գովազդային արգելափակմանը:


Այս իրավիճակում բրենդերը սկսեցին փնտրել իրենց լսարանի հետ կապելու նոր ուղիներ, առավել կրեատիվ կերպով փորձելով փոխանցել իրենց արժեքները: Branded content-ը շատ կարևոր լուծում է բոլոր այդ կարիքների բավարարման համար:


Branded content-ը մարքեթինգային տեխնիկա է, որը ներառում է բրենդին հղմամբ բովանդակություն ստեղծում, որը հնարավորություն է տալիս կապ ստեղծել սպառողների և ապրանքանիշի միջև:


Branded content-ի հիմնական հատկանիշները.

  • Այն կենտրոնացած է բրենդի արժեքների վրա, այլ ոչ թե տվյալ արտադրանքի կամ ծառայությունների վրա:

  • Այն նպատակաուղղված է բրենդի մասին տեղեկացվածություն և դրա շուրջ բարի համբավ ստեղծելուն: Պոտենցյալ սպառողների հետ զրույցը բրենդի շուրջ ընդհանրական է, առանց ուղիղ վաճառքի լեզվի:

  • Ունի զգացական ազդեցություն, այսինքն ռացիոնալ փաստարկների փոխարեն, այն սպառողի հետ առավել զգացմունքային կապ է ստեղծում:

  • Storytelling. Երբ կա պատմության սկիզբ, ընթացք և ավարտ:

  • Ավելի լայն կիրառություն ունի տարբեր ֆորմատներով՝ վիդեո բովանդակություն, podcast, վիդեոխաղեր, փողոցում կատարվող գործողություններ, ինտերակտիվ իրադարձություններ ... կամ նույնիսկ կարելի է մի քանիսը համատեղել ներկայացնելու ապրանքանիշի պատմությունը:


Այժմ դիտարկենք Branded content-ի մի քանի հաջողված օրինակ՝


1) Red Bull


Էներգետիկ ըմպելիքների այս ապրանքանիշը, անշուշտ, այսօրվա Branded content-ի ամենալավ օրինակներից է շարունակում մնալ: Այսօր նրանց մարքեթինգի մեծ մասը կենտրոնացած է պատմություններ ստեղծելու վրա, որոնք զարգացնում և տարածում են բերնդի արժեքները, ինչպիսիք են սպորտը և ռիսկը:


Անկասկած, Red Bull-ի անցկացրած ամենահայտնի արշավի օրինակն է` 38.969 մետր բարձրության վրա գտնվող ստրատոսֆերայից Ֆելիքս Բաումբերտների ցատկը: Բրենդն ապահովեց տեխնիկական բոլոր միջոցները համաշխարհային նոր ռեկորդի սահմանման համար, որին հետևում էին միլիոնավոր մարդիկ:




Որոշ հաշվարկների համաձայն, արշավին հաջորդող ստացված եկամուտները եռապատկեցին այդ ներդրումը, ինչպես նաև բրենդի նկատմամաբ պահպանեցին դրական վերաբերմունքը դեռ երկար ժամանակ: Նման հնարքի իրականացումը մեծ ռիսկ է պարունակում, և ինչ-որ սխալ հաշվարկ կարող էր հանգեցնել ձախողման, այդ պատճառով էլ որոշ ընկերություններ հրաժարվեցին մասնակցել:



2) Coca Cola


Աշխարհի ամենահայտնի ապրանքանիշը հաղորդակցության համատեքստում կենտրոնոնում է համընդհանուր արժեքի վրա, և դա երջանկությունն է:


Coca-Cola-ի պատմության մեջ կան ապրանքային բովանդակության բազմաթիվ օրինակներ:



Օրինակ՝ անուններով շշերի ներկայացման ռազմավարությունը սպառողների ոգու միասնականություն կոչով մեծ տարածում գտավ սոցիալական ցանցերում:




Մեկ այլ ամեծամասշտաբ արշավի օրինակ է՝ The Coca Cola Journey թվային ամսագիրը, որի նշանաբանն էր "Learn Who We Are, What We Do, and Where We're Going and join us on our #CokeJourney".





3) Victoria's Secret


Ամերիկյան ներքնազգեստի այս բրենդը լավագույն օրինակերից է, թե ինչպես օգտագործել միջոցառումը Branded content ստեղծելու համար:


Ամեն տարի Victoria's Secret-ի հայտնի հրեշտակների շքերթին սպասում ենք բոլորս: Իսկ Միացյալ Նահանգներում այն իր ուրույն տեղն ունի մեդիա քննարկումներում կապված մոդելների ընտրության, պատրաստվող հագուստի և դեկորացիաների հետ: Իրենց ստեղծած բրենդի շնորհիվ, այս ընկերությունը բարձր ճանաչելիություն և համբավ է ձեռք բերել: Անհնար է լսած չլինել Victoria's Secret- մասին:




 

Ուշադրություն!


Մինչ մենք պատրաստում էինք այս բլոգը, Instagram-ը մեկնարկեց AdsManager գործիքը:

Եվ այժմ ձեզ ներկայացնենք, թե ինչպես է աշխատում Branded content-ի ամենանոր գործիքն Ինստագրամում:




Այժմ բրենդի առաջխաղացման համար կարող եք օգտվել Ads Manager -ից և բրենդավորված բովանդակությունը գովազդի ֆորմատով կհայտնվի Ինստագրամի օգտատերերի Feed-ում:



Ի՞նչու ստեղծվեց Ads Manager-ը


Բիզնեսի սոցիալական հարթակներում առաջխաղացման նոր մոդելների մշակմամբ պայմանավորված կարիք առաջացավ Ինֆլուենսերի կողմից բրենդի պատմությունը տարածելուն զուգահեռ օգտագործել այդ բովանդակությունն ընկերության գովազդային ռազմավարությունում: Արդյունքում այս նոր հնարավորությամբ կարող եք Ինֆլուենսերի օրգանական պոստին գումարել գովազդի հնարավորությունները՝ ընդարձակելով լսարանը և իհարկե, գնահատել գործիքի արդյունավետությունը:


Դե ինչ, եթե ցանկանում եք փորձարկել Ads Manager-ը ձեր բիզնեսի առաջխաղացման համար, ապա կարող եք սկսել այս վիդեոնյութերն ուսումնասիրելուց:


Բարի դիտում !




42 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page