top of page
Search
  • Writer's pictureSaege Consultants-SaegePR

Event Մարքեթինգ



 

Ի՞նչ է իվենթ մարքեթինգը

Շատ կազմակերպություններում միջոցառումները համարվում են մարքեթինգային ռազմավարության ծանրակշիռ բաղադրիչ։ Այժմ ընկերությունների բրենդի զարգացման համար նախատեսված բյուջեի 30 - 40 տոկոսը բաժին են հանում միջոցառումներին։

Շատ մարքեթոլոգներ կարծում են, որ ընկերության վեբկայքից հետո, միջոցառումներն ամենաարդյունավետ տարբերակն են ստեղծելու ամուր հաղորդակցություն հաճախորդների հետ և հնարավորություն ստեղծելու նոր կապեր ։ Ահա, թե ինչու է իվենթ մարքեթինգը ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր։


 

Իվենթ մարքեթինգը՝ պլանավորման, կազմակերպման և իրականացման պրոցեսն է այն իրադարձության, որի նպատակն է խթանել արտադրանքը, ծառայությունը կամ բրենդը։ Միջոցառումներն ինքնին հանդիսանալով բրենդի խթանման հիանալի գործիք, նույնպես կարիք ունեն էլեկտրոնային հաղորդագրությունների, SMM-ի, միջոցառումների կայքերի, ռեթարգեթինգի, SEO-ի միջոցով խթանվելու և հասանելի դառնալու մարդկանց լայն շրջանակների։ Գոյություն ունեն միջոցառումների և դրանց մարքեթինգի տարբեր տեսակներ, որոնց մասին կխոսեմ մի փոքր ուշ։



ԻՎԵՆԹ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Միջոցառումներն օգնում են կազմակերպություններին՝ նպաստելով նրանց ճանաչելիությանը, կապերի զարգացմանը և այլն: Մարքեթինգի ոչ մի այլ տեսակ ձեզ հնարավորություն չի տալիս շփվելու ձեր լսարանի հետ, որքան կենդանի միջոցառումներն են։ Ստորև ներկայացնում եմ միջոցառումների առավելությունները՝


1. Միջոցառումներն ապահովվում են բրենդով հետաքրքրվող մարդկանց աճը և վաճառքները


Միայն այն, որ դուք՝ հանդիսանալով միջոցառման կազմակերպիչ կարողանում եք գրանցման ընթացքում հավաքագրել մարդկանց անունները կամ ունենալ նրանց իմեյլերը, արդեն իսկ ձեզ համար հնարավորություն է ստեղծում մոտավոր պատկերացում կազմելու ձեր թիրախային լսարանի վերաբերյալ։


2. Միջոցառման մարքեթինգն ապահովվում է հաճախորդի հետ անհատական շփում և ներգրավվածության բարձրացում


Այսօր շատ բիզնեսներ, իրենց գնորդների և հաճախորդների հետ շփման բացը լրացնելու համար, կազմակերպում են միջոցառումներ: Միջոցառումների ժամանակ հաճախորդերի հետ անձնային մակարդակով շփումը էլ ավելի է կայունացնում նրանց լոյալությունը և վստահությունը դեպի ձեր բիզնեսը։


3. Միջոցառման մարքեթինգը ապահովվում է բրենդի իրազեկման բարձրացումը


Շատերն են կարծում, որ միջոցառումների հիմքը բրենդի իրազեկվածության բարձրացումն է, չէ՞ որ մարդիկ սիրում են խոսել միջոցառումների մասին։

Սպառողները, հաճախորդները, ԶԼՄ-ները, հրավիրվածները, հետաքրքրված մարդիկ, ազդեցիկ անձինք խոսում են իրենց այցելած միջոցառումների մասին՝ օգտագործելով սոցիալաական մեդիան, մամուլը, բլոգերը և այլն։


3. Միջոցառումների մարքեթինգն օգնում է ձեր բնագավառի կամ արտադրանքի վերաբերյալ տեղեկության առավել արդյունավետ փոխանցմանը


Անկախ նրանից, թե ինչ միջոցառում եք իրականցնում, կամ ինչ միջոցառման եք մասնակցում ամենայն հավանականությամբ այն կարող է պարունակել նաև կրթական բաղադրիչ։

Հենց սա կարելի է օգտագործել ձեր մարքեթինգային ռազմավարության մեջ՝ ցույց տալով, որ ոչ միայն խթանում եք ապրանքը կամ ծառայությունը, այլ օգնում եք մարդկանց զարգանալու։



 


ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ


Կոնֆերասներ - Այս միջոցառումները հիմնականում կազմակերվում են մեկ կազմակերպության կողմից, որտեղ իրենց ներկայուցչությունն են ապահովվում ծավալներով ավելի փոքր բիզնեսները: Այսպիսի միջոցառումները հիմնականում ունենում են դինամիկ օրակարգ և ոլորտում ազդեցիկ խոսնակներ։






Առևտրային ցուցահանդեսներ/էքսպոներ - Այս միջոցառումներն ունենում են բավականին մեծ ծավալներ և մեկ հարկի տակ են հավաքում որևէ ոլորտին առնչվող բիզնեսների կամ անհատների, որոնք հնարավորություն ունեն ցուցադրելու իրենց ապրանքները կամ ներկայացնելու ծառայությունները։




Սեմինարները մարդկանց ավելի փոքր խմբից բաղկացած միջոցառումներն են, որոնք բաղկացած են քնարկումներից, դասախոսություններից և միտված են մասնակիցներին տալու նոր գիտելիքներ։ Որպես կանոն, այս միջոցառումները տևում են մեկ օր:




Բիզնեսի, նոր արտադրանքի, ծառայության մեկնարկ - Այս միջոցառումները հանրությանտ տեղեկացնում են նոր արտադրանքի/ծառայության մեկնարկի մասին։ Շատ հաճախ միջոցառմանը հրավիրվում են սպառողներն ու հաճախորդները, կամ, եթե բիզնեսը նոր է մուտք ունենում երկիր, կամ նոր է սկսում գործունեությունը, ապա հրավիրվում են նաև ազդեցիկ մարդիկ, բլոգերներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:





Վորքշոփեր - Այս միջոցառումները նույնպես միտված են միջոցառման մասնակիցներին կրթելուն ու զարգացմանը: Այսպիսով, միջոցառումները հիմնականում բաց են լինում հանրության համար։ Այս միջոցառումները գովազդային բնույթ չեն կրում և ավելի շատ կապված են բիզնես ոլորտի հետ։




Միջոցառումների տեսակներից են՝ աշխատանքի տոնավաճառները, միայն հաճախորդների համար կազմակերպվող կոնֆերանսները, ֆանդռայզինգի միջոցառումներ, մրցանակների հանձման միջոցառումներ, վեբինարներ։



Միջոցառման մարքեթինգը լայն հասկացություն է, որոշների համար այն ընդամենը խթանման պլան է մեկ միջոցառման համար, մյուսի համար ռազմավարական գործիք շուկայում իր կայուն տեղն ունենալու համար։

Եթե միջոցառումների մարքեթինգը ենթադրում է ստեղծել տարբեր միջոցառումներից բաղկացած օրացույց, որը կազմելու է ձեր ամբողջական մարքեթինգային պլանի մասը, ապա դրան պետք է հատկացնել համապատասխան ժամանակ, ի տարբերություն մեկ միջոցառման, որը ավելի քիչ ռիսկեր է պարունակում կառավարման տեսանկյունից:


Միջոցառման առաջխաղացումն ու հաջողությունը կախված կլինի այս գործիքների կիրարկումից ՝


  1. Իմեյլ մարքեթինգ

  2. Հատուկ ռազմաավարությնուն միջոցառման համար

  3. Սոցիալական մեդիա

  4. Գովազդ

  5. Միջոցառման կայք



 


ԻՆՉՊԵՍ ՄՇԱԿԵԼ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Միջոցառման հաջողության բանալին ռիսկերի ճիշտ հաշվարկի, վաղ պլանավորման և ճգնաժամային կառավարման պլան ունենալու մեջ է։

Հետևեք այս ցուցումներին ապագա միջոցառումը էլ ավելի լավ պլանավորու համար։


1 Սկսեք միջոցառման պլանավորումը 6-8 ամիս առաջ, կախված միջոցառման ծավալից, որքան շուտ սկսեք, այնքան ավելի շուտ կգտնեք հովանավորների, կկատարեք հետազոտություն, կգտնեք խոսնակների, տարածք և կունենաք պատկերացում ծախսերի մասին։

  • Հստակեցրեք ձեր նպատակները

  • Որոշեք թե ինչ ֆորմատով է այն անցկացվելու

  • Կազմեք նախնական բյուջե

  • Հաստատեք միջոցառման օրը

  • Գտեք համապատասխան վայր դրա անցկացման համար

  • Ընտրեք խոսնակներին

  • Ներգրավեք հովանավորների


2. Եթե արդեն իսկ աշխատանքային փուլում են վերը նշվածները, ապա հաջորդ քայլերը պետք է լինեն ստորև նշվածները՝ միջոցառումից 3-4 ամիս առաջ։

  • Ստեղծեք միջոցառման վեբկայք

  • Վերջնական հաստատեք խոսնակներին

  • Թարմացրեք բյուջեն

  • Սկսեք միջոցառուման առաջխաղացումը

  • Համոզվեք, որ միջոցառման վայրն անփոփոխ է


3. Միջոցառման մեկնարկից 50 օր առաջ սկսեք պոտենցիալ մասնակիցներին հիշեցնել միջոցառման օրվա ու տեղի մասին և ուղղորդեք նրանց գրանցվելու կամ տոմսեր գնելու։

4. Տեղեկացրեք մասնակիցներին հաստատված օրվա, տեղի ու ժամի մասին:


5. Ուղարկեք իմեյլեր մասնակցության հաստատման ու հիշեցման մասին:


6.Միջոցառումից մեկ շաբաթ անց՝ հիմնվելով արդեն իսկ եղած տվյալների վրա, սկսեք միջոցառման վերջին գովազդային արշավը:


 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ՄԱՍ ԵՆ


Ձեր միջոցառումը կհաջողի, եթե միջոցառման կազմակերպումը և վաճառքներն իրականացվեն այն տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք օգտագործվում են հասարակության լայն շրջանակների կողմից։

Ահա այն կարևորագույն կետերը, որոնք կհեշտացնեն սպառողների գործը՝ արագ և հաջողությամբ կատարելու գնում, տեղեկացված լինելու նորություններից և այլն:


  1. Ստեղծեք պրոֆեսիոնալ էջ գրանցումների համար

  2. Ապահովվեք վստահելի վճարման համակարգ

  3. Կառավարեք և վերլուծեք միջոցառումը

  4. Փորձեք հասնել նոր թիրախների

  5. Ինտեգրեք այն մարկեթինգային պլատֆորմները, որոնց արդյունավետության հարցում համոզված եք


 

ՄԱՐՔԵԹԻՆԳԸ ՆԱԽՔԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ, ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԻՑ ՀԵՏՈ


Մարքեթինգը նախքան միջոցառումը


1. Միջոցառումից ամիսներ առաջ պետք է սկսել գովազդային արշավ՝ ապահովվելու ակնկալվող վաճառքների ծավալը

Առաջնահերթ կարևոր է ապահովել միջոցառման էջը, կայքը և առաջխաղացումը սոցիալական հարթակներում

2. Հստակեցրեք, թե ինչ գործիքներ եք օգտագործելու,( իմեյլ մարքեթինգ, ինստագրամ և այլն)

3. Առաջարկեք ավելի ցածր գին տոմսերի վաղ գնման համար/early bird

4. Ներկայացրեք միջոցառումը տեղական միջոցառումների պլատֆորմներում

5. Կազմեք բլոգ սպասվող միջոցառման վերաբերյալ

6. Ստեղծեք պրոմո հոլովակ

7. Ստեղծեք միջոցառման հաշթագ


Միջոցառման ընթացքում


Միջոցառման ընթացքում դուք և ձեր թիմը շատ զբաղված եք լինելու, սակայն դա չպետք է խանգարի ձեզ հանրությանը ներկայացնել, թե ինչ է կատարվում միջոցառման ընթացքում։


1. Հրապարակեք վիդեոներ և նկարներ միջոցառման ընթացքից սոց. հարթակներում

2. Լայվ արեք և տարածեք այն սոց. հարթակներում

3. Խնդրեք մասնակիցներին նշել/գրառում կատարել իրենց սոց. հաշիվներում միջոցառմանն իրենց ներկայության մասին


Միջոցառումից հետո

Երբ միջոցառումն ավարտված է, լավագույն բանը, որ կարող եք անել, դա խորը շունչ քաշելն է ու հանգստանալը։


Միջոցառումից հետո, մինչև 48 ժամվա ընթացքում, կարևոր է ուղարկել հարցման թերթիկներ և շնորհակալական նամակներ, դրանք կօգնեն հասկանալու և վերլուծելու ձեր միջոցառումը։


Կարող եք կիրառել այս փոքր հնարքը և կցեք ձեր բրենդինգով կատարված նկարների լինկը, որտեղ մասնակիցներին հուշեք, որ հնարավոր է գտնեն հենց իրենց նկարը, որը ամենայն հավանականությամբ մասնակիցը կտեղադրի սոց. հարթակում։

Հրապարակեք նկարներ միջոցառման ընթացքից և բեքսթեյջ նկարներ սոց. հարթակներում։


 

Եթե Դուք ուզում եք ունենալ պրոֆեսիոնալ կազմակերպված միջոցառում և կրեատիվ լուծումներով այն անմոռանալի դարձնել ձեր բիզնեսի պատմության համար, ապա կապվեք մեզ հետ`


Saege Consultants

055515700



Դիտեք Մեր կողմից իրականացված վերջին միջոցառումներից մեկը



648 views0 comments

Recent Posts

See All
bottom of page