Ի՞նչ է Մարքեթինգային պլանը
Մարքեթինգը՝ յուրաքանչյուր բիզնեսի, շուկայում հաջողության հասնելու՝ արտադրանքի կամ ծառայության առաջխաղացման կարևր մասն է: Պատկերացրեք, որ առանց մարքեթինգի մարդիկ չեն կարող իմանալ ձեր բիզնեսի մասին և չեն գնի այն, իսկ առանց հաճախորդների ՝ բիզնեսը չի կարող գոյատևել:
Մարքեթինգային պլանը բիզնես-փաստաթուղթ է, որում ուրվագծվում են ձեր մարքեթինգային ռազմավարությունը և մարտավարությունը: Այն հաճախ կենտրոնացած է որոշակի ժամանակահատվածի վրա (այսինքն `առաջիկա 12 ամիսների ընթացքում) և ընդգրկում է շուկայավարմանն առնչվող մի շարք մանրամասներ, ինչպիսիք են՝ ծախսերը, նպատակները և գործողությունների քայլերը:
Ավանդական պլանավորման դեպքում Մարքեթինգային պլանները սովորաբար դասակարգվում են՝ կախված այն բանից, թե որքան ժամանակահարվածի համար են դրանք հաշվարկված, ըստ այդմ դրանք բաժանվում են՝
երկարաժամկետ պլաններ,
միջնաժամկետ պլաններ,
կարճաժակետ պլաններ:
Սակայն ձեր բիզնեսի նման, մարքեթինգային պլանը ստատիկ փաստաթուղթ չէ: Այն պետք է փոխվի և զարգանա ձեր բիզնեսն աճելուն պես, զարգացող և փոփոխվող շուկայավարման միտումներին համընթաց: Հատկապես այսօրվա դինամիկ զարգացող աշխարհում, դուք պետք է անթերի պահեք ձեր շուկային հասնելու և ներգրավելու լավագույն միջոցները:
Մարքեթինգային պլանի նպատակը
Շատ ձեռնարկատերեր կազմում են մաքեթինգային պլան, այնուհետև այն մի կողմ դնում: Այնուամենայնիվ, ձեր մարքեթինգային պլանը ճանապարհային քարտեզ է, որը ձեզ ուղղորդում է ձեր բիզնեսի նպատակներին` առավել նպատակային ու համակարգված դարձնելով ձեր գործողությունները: Անհրաժեշտ է հաճախակի անդրադառնալ ձեր մարքեթինգային պլանին և գնահատել արդյունքները: Որոշ ձեռնարկատերեր իրենց մարքեթինգային պլանն ընդգրկում են իրենց ընդհանուր բիզնես ծրագրում: Քանի որ մարքեթինգը կարևորագույն նշանակություն ունի բիզնեսի հաջողության համար, առաջարկվում է առանձին ունենալ ամբողջական, մանրամասն պլանավորված շուկայավարման ծրագիր:
Մարքեթինգային պլանի առավելությունները
Մարքեթինգային մանրամասն պլանի կարևորությունը չի կարող թերագերագնահատվել: Մարքեթինգային պլանը.
Պարզ ցույց է տալիս, թե որն է ձեր սպառման շուկան: Ավելի հեշտ է հաճախորդներ գտնել, եթե ունեք հստակ պատկերացում, թե ովքեր են նրանք:
Օգնում է ձեզ ձևակերպելու մարքեթինգային հաղորդագրություններ, որոնք արդյունավետ կլինեն: Մարքեթինգի նպատակը կայանում է ձեր կողմից առաջարկվող արտադրանքի/ծառայությունների գնահատումը այն տեսանկյունից, թե որքանով են դրանք բավարարում ձեր թիրախային խմբի պահանջմունքները: Այսպիսով, ձեր մարքեթինգային հաղորդագրությունները պետք է ուղղակիորեն խոսեն ձեր շուկայի մասին:
Ապահովում է կենտրոնացում: Մարքեթինգի մեթոդների ձեր ընտրությունը հսկայական է՝ էլեկտրոնային փոստ, սոցիալական մեդիա, գովազդ, բլոգեր, հրապարակայնություն և այլն: Այսքան շատ մարքեթինգային գործիքների առկայության պարագայում, ձեզ հարկավոր է պլան՝ ձեր բիզնեսի համար գործողությունների լավագույն ընթացքը որոշելու համար:
Ինչպե՞ս ստեղծել ձեր Մարքեթինգային պլանը
Փոքր բիզնեսի համար Մարքեթինգային պլանը պլանը ընդգրկում է բազմաթիվ տարրեր, ներառյալ մրցակիցների նկարագրությունը, ձեր առաջարկած ապրանքի կամ ծառայության պահանջարկը, դրա ուժեղ և թույլ կողմերը, թե՛ բիզնեսի, և թե՛ դրա մրցակիցների շուկայական տեսանկյունից:
Մարքեթինգային պլանը գործիք է, որը դուք պետք է օգտագործեք ամեն օր՝ հասնելու ձեր թիրախային շուկային և ձեր նպատակներին: Ձեր մարքեթինգային պլանը կազմելիս կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ դուք պետք է հասշվի առնեք, ձեր բիզնեսի նպատակների իրականացման համար: Դրանք հիմնականում ներառում են՝
Մանրամասներ ձեր բիզնեսի ներկա իրավիճակի մասին: Ո՞րն է ձեր արտադրանքը կամ ծառայությունը: Ի՞նչն է գործում և ի՞նչ մարտահրավերներ ունեք ներկայումս ՝ նոր հաճախորդների ներգրավվման հարցում: Ի՞նչ խնդիրների կարող եք հանդիպել հաջորդ տարվա ընթացքում, ինչպիսի՞ք են ձեր քայլերը ստեղծվող նոր իրադրության պարագայում:
Ո՞րն է ձեր թիրախային շուկան: Ո՞վ է ձեր առաջարկած արտադրանքի/ծառայության գնորդը: Պատասխանը երբեք չպետք է լինի «բոլորը», նույնիսկ, եթե յուրաքանչյուրը կարող է օգտվել ձեր արտադրանքից կամ ծառայությունից:
Որպեսզի որոշեք ձեր շուկան, որոշեք, թե ինչպես է ձեր արտադրանքը կամ ծառայությունն օգնում մարդկանց, ապա հստակեցրեք այն մարդկանց, ովքեր ունեն այդ լուծման կարիքը: Կարող եք ունենալ մի քանի խմբեր ձեր թիրախային շուկայում, որոնք հաճախ կոչվում են շուկայի սեգմենտացիա (մասնագիտանում են հատուկ տեղային շուկաների կամ խմբերի):
Ձեր շուկան ճանաչումն և դրա կարիքների բացահայտումը, կօգնի ձեզ ստեղծել շուկային ուղղված հատուկ հաղորդագրություններ և տեղադրել դրանք, հարթակներում, որտեղ դրանք ավելի մեծ արդյունավետությամբ կտարածեն ձեր կողմից առաջարկվող լուծումները:
Որո՞նք են ձեր նպատակները տվյա Մարքեթինգային պլանի որոշակի ժամանակահատվածի համար: Եղեք հստակ ձեր նպատակների իրականացման ուղղությամբ, օրինակ ՝ հաջորդ տարվա ընթացքում x քանակով էլ. փոստի ցուցակի ավելացում, կամ նոր հաճախորդների x թվով ներգրավում: Կարևոր է, որ դուք կարողանաք չափել ձեր մարքեթինգային ծրագրի արդյունավետությունը՝ ունենալով քանակական նպատակ:
Ո՞ր մարքեթինգային մարտավարություն եք օգտագործելու ձեր շուկային և նպատակներին հասնելու համար: Ձեր թիրախային շուկան կարող է լինել ձեր ուղեցույցը որոշելու, թե մարքեթինգային ինչպիսի ռազմավարություն եք օգտագործում: Որտե՞ղ է ձեր շուկայի հետաքրքրվածությունը: Ինչպե՞ս կարող եք գրավել նրանց: Օրինակ, եթե ձեր շուկան շատ ժամանակ է ծախսում Facebook- ում, կարելի է Facebook- ի էջում կամ խմբում կատարել գրառումներ, կամ գուցե ներդրումներ կատարել Facebook գովազդում:
Որքա՞ն այն կարժենա: Այս հարցին կանդրադառնաք, երբ բյուջե եք կազմում ձեր մարքեթինգային ծրագրի համար: Կա 2 տարբերակ՝ ա. Կատարում եք համապատասխան ուսումնասիրություններ և ինքներդ եք այն կազմում, կամ բ. վստահում եք այդ գործը համապատասխան մասնագետի կամ դիմում եք գործակալության: Կատարե՞ք տնային երեկույթներ կամ մեկ-մեկ խորհրդատվություն, և եթե այո, ապա ո՞րն է լինելու ճանապարհորդության, հրավերների ուղարկման ծախսերը, օժանդակ նյութեր ձեռք բերելը և այլն: Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ է հարկավոր ամենն անել պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Պատասխանը շատ պարզ է՝ մարքեթինգը վերադարձնում է ձեր կողմից խելացիորեն կատարած ներդրումները:
Ինչպե՞ս կիրականացնեք ձեր մարքեթինգային պլանը: Պլանավորումը բավականին հեշտ է, մինչդեռ այն իրականություն դարձնելն ավելի շատ մեծ ջանք է պահանջում: Ինչպե՞ս եք ձեր մարքեթինգային պլանը կիրառելու ձեր բիզնեսի կանոնավոր գործունեության ընթացքում:
Թարմացրեք ձեր մարքեթինգային պլանը
Բիսնես պլանի նման՝ Մարքեթինգային պլանը՝ «կենդանի և շնչող» փաստաթուղթ է: Ձեր բիզնեսի արդյունքների վերլուծությունը և մարքեթինգային ռազմավարության փոփոխությունները կարևոր են ձեր մարքեթինգային պլանը թարմացնելու և այն ձեր բիզնեսի նպատակների իրականացման համար փոփոխքւթյուններին համահունչ դարձնելու համար:
Շատ գործոններ կարող են ազդել ձեր մարքեթինգային արդյունքների և ընտրությյունների վրա, ներառյալ շուկայի պայմանները, ձեր արտադրանքի կամ ծառայության պահանջարկը, գնագոյացման խնդիրները և մարքեթինգային նոր մեթոդները (սոցիալական մեդիա հարթակներ): Կարևոր է, որ դուք տեղյակ լինեք այս ամենի մասին և համապատասխանաբար կարգավորեք ձեր մարքեթինգային պլանը:
Ձեր բիզնեսի տվյալների ուսումնասիրությունը, ինչպիսիք են վեբ կայքի վերլուծությունը, վաճառքի տվյալները և միտումները, կօգնեն ձեզ հասկանալու ձեր պլանի որ մասն է աշխատում, և որը՝ ոչ:
Σχόλια