top of page
Search
  • Writer's pictureAnna Makarian

Հաջող բրենդավորման հիմնական ռազմավարությունները




Բրենդի ճանաչելիություն


Բրենդի ստեղծումն արվեստ է` հիմնված «շուկայի» խորը իմացության վրա: Այն ավելին է քան մարքեթինգային գործիք՝ վաճառքի ցուցանիշի բարձրացման համար: Ամենահաջողված բրենդերի պատմաությունն ուսումնասիրելոիս կտեսնեք, որ դրանց բրենդավորման հիմքում հզոր ինքնության կերտումն է:


Նպատակը պետք է լինի ոչ միայն ճանաչելությունը, այլև այն պետք է միաձուլվի ընկերության գաղափարախոսությանն ու առանձնահատկություններին:



Թիրախավորում


Որևէ յուրօրինակ բան ստեղծելու ճանապարհին հնարավոր է, որ շեղվեք ձեր բրենդի հիմնական գաղափարից: Կենտրոնացեք ձեր բրենդի թիրախային լսարանի վրա: Համոզվեք, որ այն կոնցեպտը, որը մշակել եք հնարավորություն կտա ձեզ հպարտանալ նաև արդյունքներով, քանի որ ձեր ներդրումները չեն արդարանա, եթե այն կապ չստեղծի ձեր բրենդի և սպառողների միջև:



Հաստատուն եղեք


Հետևողականությունն արձագանքներին ու հաստատուն լինելը բրենդավորման ընթացքում անչափ կարևոր է: Ընկերություններից շատերը՝ մարքեթինգային արշավի կամ բրենդի ռազմավարության ոչ այնքան էլ հաջող ընթացքն «ուղղելու» համար որոշում են մեկ այլ՝ նոր պլանավորում սկսել:


Անկախ անցկացվող արշավի բնույթից կարևոր է կայուն պահել բրենդի դիզայնը, գույների ընտրությունը, լեզուն, որը ապահովում է ձեր բրենդի ասոցացումն որոշակի կողմնորոշիչ հատկանիշներին:



Հավատարիմ մնացեք ձեր խոստումներին


Ձեր բրենդը ներկայացնում է ձեր ընկերության գործունեությունը և նպատակները սպառողներին: Բրենդի գաղափարն ավելին է, քան միայն լոգոյի ստեղծումը: Ձեր պատմությունը կարելի է տարբեր ձևերով հասանելի դարձնել հաճախորդներին՝ գովազդը, մարքեթինգը կամ կարգախոսն ավելին կպատմեն հաճախորդներին ձեր ընկերության մասին և այն, ինչ այն ներկայացնում է:


Հաճախորդների կորստի ամենատարածված տարբերակներից մեկն այն է, երբ խոստումները չեն իրականացվում կան դրսևորվում է անազնվություն: Ամենահաջող բրենդները իրենց ուղերձներում զգուշորեն են ընտրում խոստումները՝ վստահ լինելու համար, որ միշտ կարողանան պահել դրանք:


Հասանելի եղեք հաճախորդների և օգտատերերի համար՝ ապահովելու լայնածավալ աջակցություն ինչպես սոցիալական կայքերում, այնպես էլ անցանց՝ մասնաճյուղերի տարբերակով: Հաճախորդների պահանջմունքների բավարարման հաջողությունը պայմանավորում է ձեր բերնդի վարկանիշը և տարածումը:






87 views0 comments

Comments


bottom of page