Ձեր հաղորդակցվելու կարողությունը մեծապես ազդում է ձեր կանքի յուրաքանչյուր կողմի վրա:
Կարիերա, ընկերություն, ընտանեկան հարաբերություններ, կապեր... Այս ամենը կառուցված է հաղորդակցության այն առանձնահատուկ սկզբունքների վրա, որոնցով դուք հարաբերվում եք ձեր շրջապատի հետ: Որոշներն ի ծնե օժտված են հաղորդակցման հմտություններով, մինչդեռ մյուսները կարող են կիրառել արդեն իսկ մշակված մեթոդներ ու տեխնիկա:
Հաղորդակցման մեջ թերացումները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ, մինչ դեռ որոշակի հմտությունների ու տեխնիկայի կիրառմամբ ճիշտ մշակած ռազմավարությունը թե գործնական և թե անձնային հաղորդակցության մակարդաներում հաջողություն կապահովի:
Հաղորդակցության հմտությունները զարգացնելիս պետք է հաշվի առնել, որ արդյունքի հասնելու համար հարկավոր է ժամանակ և փորձառություն: Այս բլոգում կխոսենք հաղորդակցության այնպիսի ռազմավարությունների մասին, որոնք հնարավորություն կտան ձեզ արդյունավետորեն գործել տարբեր ոլորտներում:
Տեխնիկապես հաղորդակցությունը կարելի է սահմանել որպես տեղեկատվության, գաղափարների ու մտքերի փոխանակում անհատների կամ առանձին խմբերի միջև:
Առանձնացնում ենք հաղորդակցության 3 հիմնական տեսակ`
✔ Վերբալ հաղորդակցություն - ֆորմալ և ոչ ֆորմալ խոսք
✔ Գրավոր հաղորդակցություն - իմեյլեր, տեքստաին հաղորդագրություններ, սոց. մեդիա, թերթեր և այլն
✔ Վարքային հաղորդակցություն - ժեստեր, արտաքին դիմային արտահայտություններ
Նախքան հաղորդակցության ռազմավարությունից խոսելը եկեք քննարկենք մի քանի տարածված սխալներ:
1. Լսելու կարողություն Հաղորդակցությունը փոխադարձ գործողությունների պրոցես է, հետևաբար կարևորեք ակտիվ լսելն այնքան, որքան կարևորում եք ինքներդ ձեզ ներկայացնելը: 2. Գրավոր հաղորդակցություն Արդյունավետ հաղորդակցության կարևոր կողմերից է գրագետ գրավոր խոսքի մատուցման կարողությունը: Քերականության ու բառապաշարի հմուտ տիրապետումը գրավոր հաղոդակցության նախապայմանն է: 3. Կենտրոնացում Ուշադրությունը շեղող երույթներն անխուսափելի են առօրյայում, սակայն պատկերացրեք, որ զանգող հեռախոսի ձայնն անջատելը շեղում է ձեզ, երբ դուք փորձում եք լսել ինչ-որ մեկին: 4. Ընկալման վերաբերյալ ենթադրություններ անելը Երբ փորձում եք բացատրել մի երևույթ, որի մասին իֆորմացիային բացարձակորեն եք տիրապետում, կա մտավախություն, որ կարող եք, ինֆորմացիայի կարևոր մաս բաց թողնել, քանի որ ըստ ձեր պատկերացման ձեզ լսողը ինֆորմացիայի տիրապետման նույն մակարդակին է; 5. Պասիվ հաղորդակցություն Արդյունավետ հաղորդակցության բարիերներից է պասիվ հաղորդակցությունը, որն իրենից ենթադրում է կրկին ինֆորմացիայի պակասություն, մեկ տարբերությամբ որ այդ դեպքում խոսքը զգացական ինֆորմացիայի մասին է՝ վախեր, բարկություն, տխրություն և այլն: Այս երևույթների ընկալումը գլխավոր պայմանն է արդյունավետ հաղորդակցության կառուցման համար: Այժմ կխոսենք հաղորդակցության մի քանի հիմնական ռազմավարությունների ու տեխնիկաների շուրջ, որոնց արդյունավետ կիրառումը կբարելավի ինչպես գործնական, այնպես էլ անձնական հաղորդակցությունը:
ԲԱՆԱՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բանավոր կամ վերբալ հաղորդակցությունը ամենատարածված տարբերակն է: Այս խորհուրդները կօգնենք ձեզ դեմ առ դեմ հաղորդակցության ժամանակ:
1- Ակտիվ լսեք զրուցակցին Ակտիվ լսողությունը մարզելու համար պարզապես հարկավոր է կենտրոնացումը ձեր ասելիքից ուղղել ձեր զրուցակցի խոսքին: Ակտիվ լսելը կարևոր է այն տեսանկյունից, որ ձեր զրուցակիցներն իրենց գնահատված ու հարգված կզգան, իսկ դուք կկարողանաք զարգացնել զրույցը: 2- Հեռացրեք շեղող առարկաները /տեխնիկան/ Կարելի է անջատել հեռախոսի ձայնը, Mute անել ֆեյսբուքի, թվիթթերի ծանուցումները: Երբ խոսում եք ինչ-որ մեկի հետ նրան հատկացրեք ձեր ողջ ուշադրությունը, սա նաև կխնայի ձեր ժամանակը, քանի որ ավելի ուշ ստիպված չեք լինի կենտրոնանալու և փորձելու հիշել, թե ինչի մասին էր խոսում ձեր զրուցակիցը: 3- Արտահայտեք ձեր զգացումները Ծանր զրույցի մասին բանավոր կերպով արտահայտվելը այնքան էլ դյուրին չէ: Փորձեք ձեր իրական զգացումներն արտահայտել նրբանկատ տարբերակով, օրինակ սկսեք նախադասությունը հետևյալ կերպ. "Ես զգում եմ, որ..": 4- Պատրաստվեք հարցերին Երբեմն կարիք է առաջանում զրույցին նախապես պատրատվելու: Այս ընթացքն իր մեջ ներառում է այն հավանական հարցերին պատասխանելը, որոնք կարող ենք ձեր զրուցակիցները հնչեցնել, սա կօգնի ձեզ ավելի ինքնավստահ լիել իրական զրույցի ժամանակ: 5- Աշխատեք ձեր հանրային խոսքի վրա Եթե ձեզ ինքնավստահ չեք զգում հանդիպումներին, քննարկումներին կամ ելույթ ունենալիս, ապա կարող եք որոշակի ժամանակում զարգացնել այդ հմտությունները: Այստեղ կարող եք գտնել մի շարք կուրսեր, դասախոսություններ:
ԳՐԱՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Գրավոր խոսքի հմտություններին տրիրպետելն այնքան էլ հեշտ գործ չէ: Անգամ, եթե գերազանց տիրապետում եք քերականությանը ձեզնից որոշակի ժամանակ կպահանջվի զարգացնելու արդյունավետ հաղորդակցման հմտություններ: 6- Լեզվի քերականական գիտելիքներ Պարզապես համոզվեք, որ տվյալ լեզվով հաղորդակցվելիս ձեր քերականական գիտելիքը բավարարում է արդյունավետ հաղորդակցվելու համար: Փորձեք հնարավորինս կատարելագործել քերականության իմացությունը, քանի որ սխալ օգտագործված կամ բաց թողած ստորագրությունը կարող է առաջացնել իմաստի փոփոխություն: Անգլերենով գրելիս կարող եք օգտվել Grammarly և Hemingway հավելվածներից:
7- Տեղեկության համակարգում և ֆորմատավորում
Անկախ նրանից, թե տեքստային հաղորդագրություն եք գրում, թե պաշտոնական նամակ, փորձեք մատուցվող տեքստն ընթերցողի տեսանկյունից դիտարկել: Տրամադրվող ինֆորմացիան պետք է կառուցվածքային ու բովանդակային լինի: Կարևոր հատվածները կարելի է առանձնացնել, այնպես, որ ընթերցողին պարզ լինի այն տեղեկությունը, որն իր համար կարևոր է:
Հիշեք, որ որքան շատ ժամանակ հատկացնեք տեքստի հետ աշխատանքին, այնքան ժամանակ կխնայեք մանրամասները քննարկելիս:
8- Վերանայեք ու խմբագրեք
Գրավոր հաղորդակցությունում շտապողականությունը կարող է ոչ այնքան էլ լավ տպավորություն թողնել: Անփույթ և սխալներով տեքստերից խուսափելու համար կրկին ու կրկին խմբագրեք տեքստերը:
9- Համակարգեք էլ. փոստի "Inbox"-ը
Կարևոր նամակները բաց չթողնելու համար պարբերաբար ստուգեք ձեր էլեկտրոնային փոստը, առանձնացրեք բաժանորդագրությունների նամակները, խմբավորեք կարևոր նամակները տարբեր ֆիլտրերով ու լեյբլներով:
ՎԱՐՔԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կան շատ տարբերակներ հաղորդակցվելու համար առանց գրելու կամ խոսելու: Օրինակ հագուստը, ժեստերն ու միմիկաները կարող են խոսել ձեր մասին:
10- Արտաքին տեսք
Ձեր արտաքինը շատ բան է ներկայացնում ձեր մասին: Խոսքն այստեղ ամենևին էլ նորաձևության մասին չէ, հարկավոր է պարզապես պատրաստվել տարբեր իրադարձություններին համապատասխան ֆորմատով:
11- Eye contact
Սա լավագույն տարբերակն է արդյունավետ հաղորդակցության, դուք ցույց եք տալիս ձեր զրուցակցին, որ ակտիվ լսում եք նրան:
12- Մարմնի լեզուն
Մարմնի լեզուն ու ժեստերը ոչ բանավոր հաղորդակցման կարևոր մաս են կազմում: Այս դեպքում հմտությունները կարող եք զարգացնել պարբերաբար տեսագրելով ինքներդ ձեզ և հետևելով շարժումներին անել հետևություններ ու բարելավել դրանք:
12- Դիրք
Ձեր կանգնելու, նստելու ձևը կամ ձեռքերի դիրքը հստակ նշաններ են ձեր շրջապատի համար: Գլուխը բարձր, ուսերը հետ, ուղիղ կանգնած մարդն անկասկած վստահություն է ներշնչում:
Արդեն գիտեք, որ ակտիվ լսելն արդյունավետ հաղորդակցության կարևոր մաս է, ուստի կարևոր է նաև հետևել այն մարդկանց դիմային արտահայտություններին ու ժեստերին ում հետ խոսում եք: Այս կերպ կարող եք արդեն կիրառել հաղորդակցության ռազմավարությունը՝ այն ադապտացնելով առավել արդյունավետ դարձնել ձեր հաղորդակցությունը:
Comments