Search
  • emma sargsyan

Ի՞նչ է բրենդինգը

Ինչպե՞ս բրենդավորվել շուկայում

Բրենդը ապրանք է, ծառայություն կամ հայեցակարգ, որ տարբերվում է այլ ապրանքներից, ծառայություններից որպեսզի այն առավել տարածված լինի շուկայում: Բրենդավորման ճանապարհով ապրանքը ձեռք է բերում տարբերակելիություն և ճանաչում:

Բրենդը սովորաբար արտահայտվում են լոգոյի, բրենդի գրաֆիկ ներկայացումներով:

Ընկերության գնահատման գործոն է հանդիսանում ընկերության բրենդը և հանրության տեղեկացվածությունը դրա մասին: Կորպորացիաները երբեմն վարձում են շուկայի հետազոտությամբ զբաղվող ընկերությունների `ուսումնասիրելու բրենդերի հանրային ճանաչումը, ինչպես նաև բերնդերի հանդեպ վերաբերմունքը:

Պրոցեսը սկսվում է բրենդային անուններից հաշվի առնելով այլ առանձնահատկությունները: Օրինակ Կոկա կոլայի բրենդավորման պրոցեսում ներառվել են մի շարք առանձնահատկություններ՝ շշի տարբեր ձևեր, գույնը /կարմի և սպիտակ/ և ինքնությունը զարգացնելու համար երջանկության և վայելքի գաղափարի օգտագործումը:

Ի՞նչ է բրենդը

Բրենդն ապրանքի կոնցեպտուալ և արտաքին հնարավորությունների համադրությունն է, որը հնարավորություն է տալիս իդենտիֆիկացնելու ապրանքը և այն անբաժանելի է ապրանքից:

Հաճախորդները գնում են բրենդը: Այլևս ապրանքի նյութական արժեքը չէ, որ հաճախորդներին դրդում է այն գնելու, հիմա այն բրենդի կարևոր մաս է:

Հարց. Կգնեի՞ք Կոկա կոլա, եթե այն վաճառվեր առանց պիտակի Սփրայթի շշով:

Այսօր շուկան լի է բազմաթիվ նույնատիպ ապրանքներով և այն առանձնացող դարձնելու համար անհրաժեշտ է վեր հանել այն նույնականացնելու առանձնահատկությունները: Այդ առանձնահատկությունները ներառում են բրենդի արտահայտման ու բնորոշման որոշ ատրիբուտներ՝ անուն, լոգո, գույն և այլն: Բրենդի հենց այս ատրիբուտներն են ապրանքին որոշակի «անհատականություն» և «ձայն» հաղորդում: Բրենդի ստեղծման պրոցեսում կարևոր գործոններն են՝ բրենդի տարրերը, բրենդի ասոցացումն ու անվանումը, ատրիբուտները, բրենդի ինքնությունն ու նկարագիրը, որոնք ապահովում են դրա անհատականությունը, իսկ բրենդի կարգախոսն ու մշակույթի տարածումն հստակ հաղորդագրությունների միջոցով ապահովում է բրենդի ճանաչելիությունը:

#սեյջ #հանրայինկապեր #բրենդինգ #մարքեթինգ

  • Facebook
  • LinkedIn Social Icon
  • Twitter
  • Instagram