top of page
Search
Writer's pictureemma sargsyan

Ի՞նչ է պարտիզանական մարքեթինգը

Պարտիզանական մարքեթինգը՝ բիզնեսի համար նախատեսված գովազդային ռազմավարության այն հայեցակարգն է, որն ապրանքների ու ծառայությունների խթանումն իրականացնում է ոչ ավանդական ձևերով՝ սահմանափակ բյուջեի պայմաններում:


Տերմինն առաջին անգամ օգտագործվել է Jay Conrad Levinson-ի կողմից՝ 1984 թվականին հրատարակված «Պարտիզանական գովազդ» գրքում: Պարտիզանական մարքեթինգ տերմինը ոգեշնչված էր պատերազմի ընթացքում գերիների պայքարի ձևից՝ անկանոն պատերազմի օրինակի համատեքստում և ներկայացնում էր զինված խաղարարների կողմից կիրառվող փոքր մարտավարական ռազմավարությունները: Այս ռազմավարությունը ներառում էր որոգայթներ, դիվերսիա, հարձակման և անակնալների էլեմենտներ:


Պարտիզանական մարքեթինգի ռազմավարությունն այսօր կիրառում է նույն մարտավարությունը մարքեթինգային ոլորտում:


Գովազդի այլընտրանքային այս տարբերակի հիմքում դրված է 3 կոմպոնենտ՝ ոչ ավանդական մարքեթինգային ռազմավարություն, մեծ եռանդ և անսպառ երևակայություն՝ այլ կերպ ասած ապշեցնել ու գրավել անկանխատեսելիությամբ, ստեղծել աժիոտաժ:


Պարտիզանական մարքեթինգը սկզբնապես նախատեսված է եղել բավարարելու փոքր բյուջե ունեցող բիզնեսի գովազդային կարիքները, սակայն այս հանգամանքը չի խանգարել խոշոր ընկերություններին կիրառելու այն իրենց մարտավարական քայլերում: Այը ընկերությունները կիրառում են պարտիզանական մարքեթինգը գովազդային արշավներ իրականացնելու համար: Կա կարծիք, որ ոչ ավանդական գովազդի կիրառումը մեծ կորպորացիաների կողմից դուրս է բերում այն ոչ ավանդական մարքեթինգի գաղափարախոսությունից, քանի որ այս ընկերությունների ապրանքանիշերն արդեն մեծ համբավ են վայելում, և ընդհուպ այն կարող է հակառակ էֆֆեկտն ունենալ՝ PR մղձավանջ դառնալով ընկերության համար:



Ահա, թե ինչպես են հայտնի ընկերությունները կիրառում այն


1. McDonald’s



2. Mars


3. Adidas



4. Coca Cola



5. Miele



6. Copenhagen Zoo



7. Pintura




533 views0 comments

Comments


bottom of page