Ճիշտ և լավ պլանավորված բրենդի թողարկումը հնարավորություն կտա թարմացնել ինչպես ձեր ներկա հաճախորդների ընկալումը, այնպես էլ կնպաստնի պոտենցյալ հաճախորդների ներգրավմանը՝ խթանելով վաճառքը:
Թերի կամ վատ պլանավորման պարագայում առաջացած տարակուսությունը կհանգեցնի հաճախորդների կորստի:
Նախքան բրենդի թողարկումը համոզվեք, որ ապահովվել եք բոլոր կետերը պատշաճ ներկայացման համար
Ձեր բրենդը կարող է ներկայացվել տարբեր ձևերով՝ վեբ կայք, սոցիալական մեդիա հարթակներ, մարքեթինգային ռազմավարություն, պաստառներ, այցեքարտեր, էլեկտրոնային ստորագրություններ, գովազդային արշավներ և այլն: Հաջող մեկնարկի համար անհրաժեշտ է, որ այս կոնտակտային կետերից յուրաքանչյուրն ավարտված լինի, ինչն առավել արդյունավետ կարող եք անել պլանավորման միջոցով:
Թիրախավորում
Բացի ձեր հիմնական հաճախորդներից, հասկացեք թե այլ ինչ թիրախային խմբեր կան: Ճիշտ թիրախավորման պարագայում դուք ձեռք կբերեք «դեսպաններ», որոնք կարող են տարածել դրական արձագանք ձեր ապրանքանիշի վերաբերյալ:
Սկսե´ք բրենդի մեկնարկը ընկերությունից
Շատ կարևոր է սկսել բրենդի մեկնարկը ներսից նախքան այն ողջ աշխարհին ներկայացնելը: Ձեր բերենդի առաջնային և ամենակարևող դեսպանները հենց ձեր աշխատողներն են: Ընկերության ներսում նախնական մեկնարկը կարելի է կատարել աշխատակիցներին բրենդի մասին իրազեկմամաբ. ուղեցույցների միջոցով, քանի որ հենց նրանք են ինֆորմացիայի տարածման աղբյուրը:
Հասանելի դարձրեք ձեր բրենդն աշխարհին
Համոզվեք, որ ձեր ստեղծած ռազմավարությունը կարող է դիմագրավել շուկայում առաջացող ցանկացած շփոթմունքի: Կարևոր է հատադարձ կապի ստեղծումն ու կարծիքի հավաքագրումը: Սպառողի կողմից բարձրացված ցանկացած հարց չպետք է անարձագանք մնա:
Նախաձեռնող և կրեատիվ եղեք
Բրենդի հաջող մեկնարկը դեռ սկիզբն է: Հետագա ընթացքն արդեն կապված է բրենդի տարածման և հաճախորդների ընկալման հետ: Բրենդի հաջող մեկնարկը ուղենիշ է հանդիասնում նոր բովանդակության ստեղծման, մարքեթինգային և գովազդային արշավների ու այլնի համար: Եղեք ստեղծագործ, հիշեք, որ բրենդը կենդանի, դինամիկ կոնցեպտ է, որը պահանջում է շարունակական զարգացում գոյատևելու համար:
Kommentarer