Ո՞վքեր են հասարակայինության կապերի մասնագետները
Հասարակայնության հետ կապերի (PR) մասնագետները օգնում են բիզնեսին կամ
անհատին դրական հեղինակություն ձեռք բերել հասարակության հետ տարբեր՝ վճարովի կամ ընթացակարգային հաղորդակցությունների միջոցով, ներառյալ ավանդական լրատվամիջոցները, սոցիալական լրատվամիջոցները: Նրանք նաև օգնում են հաճախորդներին պաշտպանել իրենց հեղինակությունը ճգնաժամի ժամանակ, քանի որ ճգնաժամի ճիշտ կառավարումը կանխում է վստահության կորուստը:
PR-ի որպես մանագիտության ձևավորման պատմությունը
PR-ն ունի շուրջ 100 տարվա պատմություն: Թեև շատերը նշում են, որ Էդվարդ Բերնունն է 1920-ական թվականներին ստեղծել է հասարակայնության հետ կապերի մասնագիտությունը, մյուսները նշում են Իվին Լիին, որը 1904 թվականին բացեց «խորհրդատվական գրասենյակ»: Նրա առաջին հաճախորդներից մեկը Փենսիլվանիայի երկաթուղին էր: 1906 թ-ին նա շրջանառության մեջ դրեց «մամուլի հաղորդագրությունը», որը տարածում էր ընկերության «լուրերը» պատահարի մասին նախքան լրագրողները կստանային այդ պատմությանը վերաբերող այլ տարբերակներ:
1915 թ.-ին, Լին դարձավ Ջոն Դ. Ռոքֆելլերի հանրահին հարցերով խորհրդատուն: Լին խորհուրդ տվեց Ռոքֆելերին աղքատ երեխաներին դայմեր բաժանել որպես բարեգործական ցուցադրման միջոց:
Լին ստեղծեց «Չեմպիոնների նախաճաշ» կարգախոսը՝ Wheaties ցորենի փաթիլների նախաճաշի համար:
1939 թ.-ին Գերմանիայի արդյունավետորեն ազդող քարոզչությունը դրդեց նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին` ստեղծելու «թոփ տղամարդկանց» խումբ, որոնք սկսելու էին քարոզչության ամերիկյան տարբերակը: Այդ «թոփ տղամարդկանցից» մեկը՝ Հարոլդ Լասսելն էր:
Այսօր PR մոդելների շարքում ամենատարածված մոդելը ստեղծել է Հարոլդ Լասսելը, այն հայտնի է որպես Լասսելի մոդել և կիրառվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում:
Ինչպիսի՞ կրթություն է հարկավոր PR մասնագետ դառնալու համար
Սովորաբար PR մասնագետները դիպլոմավորված են հանրային հարաբերությունների, լրագրության, հաղորդակցության կամ հարակից ոլորտում: Այսօր ոչ ֆորմալ կրթություն ստանալու արդի միտումներն ու դրա զարգացմանը համընթաց, ստեղծված են բազմաթից հնարավորություններ ձեռք բերելու գիտելիք, հմտություններ և սերտիֆիկատ:
Մեր օրերում լայն տարածում ունեն առցանց դասընթացները, սեմինարները: Առավել արդյունավետ տարբերակ է առկա տարբերակով դասընթացին գրանցվելը:
Ո՞ր ոլորտներում կարող եք աշխատել՝
Մարկետինգի ղեկավար,
Ելույթների պատրաստող,
Միջոցառումների համակարգող,
Մամուլի քարտուղար,
Սոցիալական մեդիայի մասնագետ և այլն:
Ի՞նչ հմտություններ են հարկավոր՝
Մեդիա կապեր և հոդվածների պատրաստում,
Հաղորդակցություն,
Ռազմավարական հաղորդակցություն և պլանավորում,
Հանրային ելույթներ,
Սոց. մեդիա,
Հետազորտության իրականացում,
Հարցազրույցի վարում,
Կրեատիվ մտածողություն և այլն:
Սովորեք լավագույն օրինակներց
Եթե ձեզ հետաքրքրեց PR ոլորտը և արդեն որոշել եք ձեր քայլերը կատարել հաղորդակցության և հանրային կապերի ոլորտում՝ դառնալու պահանջված մասնագետ, որին յուրաքանչյուր ընկերություն ուրախ կլինի տեսնելու իր թիմում, ապա միացեք մեր PR դասընթացին, որը մեկնարկում է Հունիսի 6-ին:
Դասընթացավար՝ Էմմա Սարգսյան
Մանրամասները հղմամբ՝ ՍԵՂՄԵԼ
Comments