top of page
Search
Writer's pictureSaege Consultants-SaegePR

Ինչպես մշակել Սոցիալական մեդիայի ռազմավարություն




Սոցիալական մեդիայի ռազմավարությունը մանրամասնորեն պետք է պատասխանի ձեր բիզնես էջում տեղադրվող կոնտենտի՝ բովանդակության, հրապարակման ժամի, և նպատակին վերաբերող հարցերին: Ձեր առջև դրված նպատակին հասնելու համար ռազմավարությունը պետք է լավ մտածված ու պլանավորված կառուցել:



Եվ այսպես, ինչ է սոցիալական մեդիայի ռազմավարությունը և ինչպես է այն խթանում մարքեթինգը:


Ռազմավարությունը սոցիալական մեդիա մարքեթինգի գլխավոր բաղադրիչն է, որը նախևառաջ ձեր լսարանի և նրանց կարիքների ճանաչումն է, դրանց համապատասխանությունը ձեր նպատակներին և իհարկե, ձեր կողմից արվող առաջարկը, որը կգրավի նրանց ուշադրությունը:


Սոցիալական մեդիայի արդյունավետ արշավ իրականցնելու համար կարող եք սկսել այս հարցերից՝

1- Ո՞րն է ձեր լսարանը: 2- Ձեր բրենդի համար ինչպիսի՞ ընկալում եք սպասում: 3- Ինչպիսի՞ բովանդակություն եք ցանկանում տարածել: 4- Ի՞նչ սոցիալական հարթակներ եք պատրաստվում օգտագործել: 5- Որո՞նք են ձեր նպատակները, ի՞նչ արդյունքների եք ուզում հասնել:


Տարբեր սոցիալական մեդիա հարթակներ օգտագործելով կարող եք ավելի մեծ լիդեր գեներացնել, կիսվել ապրանքին վերաբերող տեղեկությամբ, մեծացնել տեղեկացվածությունը, լայնացնել ցանցը կամ այլ գործողություն, որը կապ կհաստատի ձեր բիզնեսի ու հաճախորդների միջև: Կախված ընտրված պլատֆորմերի բնույթից կարելի է տարբեր ռազմավարություններ մշակել, օրինակ՝ ֆեյսբուքը նոր լիդեր գեներացնելու, ինստագրամը՝ վիզուալ կոնտենտի, իսկ յութուբը ՝ տեղեկատվական հոլովակների համար:


 


ԻՆՉՈ՞Ւ Է ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ժամանակի հետ փոխվում են բիզնեսի վարման ու առաջխաղցման մեթոդները: Արդի տեխնոլոգիաներն ու սոցիալական մեդիայի հարթակները հնարավորություն են տալիս հասանելի լինելու միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Սոցիալական հարթակներն այսօր հնարավորություն են տալիս լինելու այնտեղ, որտեղ ձեր պոտենցիալ գնորդներն ու սպառողներն են:





Սոցիալական էքսպանսիա


Մարդկանց մեծամասնությունն այսօր օգտվում է սոցիալական ցանցերից, անցկացնելով այնտեղ օրական մի քանի ժամ, կապ պահելով իրենց ընկերների ու հարազատների, ինչպես նաև տեղեկացված լինելու համար բրենդերի ու բիզնես ոլորտի նորություններին: Այս հարթակները նպաստում են համաշխարհային մակարդակով հաղորդակցության զարգացմանը: Սոցիալական մեդիայի գործածության հետազոտությունը նշում է, որ մարդիկ այստեղ ժամանակ են անցկացնում, ուսումնասիրելու, շփվելու և գնումներ կատարելու համար:



Մեսիջներ


Բազմաթիվ սոցիալական մեդիայի գործիքներ հնարավորություն են տալիս առավել լավ ուսումնասիրելու սպառողներին ու նրանց վարքագիծը՝ ավելի լավ վերլուծելու ու հասկանալու նրանց, ստեղծելու սոցիալական արշավներ, «անձնավորված» առաջարկներով հետաքրքրելու ձեր լսարանին:



Արդյունավետություն

Առանց ռազմավարության, սոցիալական մեդիայում ներկայությունը կլինի պարզապես հրապարակումների հաջորդականություն առանց արդյունքների: Ճիշտ մշակված ռազմավարությունը սոցիալական հարթակներում ձեր գործունեությունը կդարձնի ավելի արդյունավետ:



Թափանցիկություն


Հզոր ռազմավարությամբ սոցիալական մեդիայում ներկայությունը հնարավորություն է տալիս ձեզ ապահովելու թափանցիկություն: Սոցիալական հարթակներում հեղինակության ղեկավարումը կարևոր է ձեր լսարանին հասկանալու և հետևություններ անելու այն ամենից ինչ մարդիկ ասում են: Սոցիալական մեդիայի դաշտում ձեր հետևորդների հետ փոխգործակցելն ու հաղորդակցության թափանցիկ ուղիներ կառուցելը, հաճախորդներին ձեր մասին ավելի լավ պատկերացումներ են տալիս քան ցանկացած այլ գործիք:


 



ԻՆՉԻՑ ՍԿՍԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼԻՍ



  • Որոշակիացրեք ձեր բիզնես-նպատակները

  • Ընտրեք ձեր թիրախային լսարանը

  • Ընտրեք սոցիալական պլատֆորմերը, ապրանքները, մշակեք դրանք ներկայացնող բովանդակությունն ու առաջարկները

  • Ձեր արշավների գնահատումը կարող եք իրականացնել սոցիալական մեդիայի վերլուծության գործիքներով

  • Ստեղծեք սոցիալական մեդիայի հզոր կոնտենտ՝ ներառելով հոլովակներ, ինֆոգրաֆիկաներ, ոլորտային հետազոտություններ

  • Պլանավորեք հրապարակումները





Անկախ վաճառվող ապրանքի բնույթից սոցիալական մեդիայի ձեր ռազմավարությունը պետք է տվյալների վրա հիմնված լինի: Հասանելիություն (Reach) - Հրապարակումների հասանելիությունն այն օգտատերերի քանակի թիվն է, որոնք տեսել են ձեր հրապարակումը: Ի՞նչ տարածում ունի ձեր հրապարակումը սոցիալական հարթակում: Արդյո՞ք այն հասնում է օգտատերերի լրահոսին: Օրգանական առաջխաղացման փոփոխվող ալգորիթմների ենթատեքստում հասանելիությանը հետևելը շատ կարևոր է: Քլիքեր (Clicks) - Սա ձեր կոնտենտին, ընկերության անվանը կամ լոգոյին քլիքերի քանակն է: Հղումներին քլիքերը կարևոր են հասկանալու համար օգտատերերի վարքագիծը ձեր մարքեթինգային պլանի ենթատեքստում: Յուրաքանչյուր արշավի ժամանակ քլիքերին հետևելը էական է հասկանալու, թե ինչն է հետաքրքրություն առաջացնում, ապա նաև խթանում օգտատերերին գնում կատարելու: Ներգրավվածություն (Engagement) - Ներգրավվածությունը ենթադրում է արձագանքի հարաբերակցությունը ընդհանուր հասանելիությանը: Այն ցույց է տալիս, թե որքան լավ է ընկալում ձեզ ձեր լսարանը և նրանց փոխգործակցելու ցանկությունը: Հեշթեգեր (Hashtag Performance) - Որո՞նք են ձեր ամենակիրառելի հեշթեգերը: Ո՞ր հեշթեգերն են ամենաշատն ասոցացվել ձեր բրենդի հետ, կամ որո՞նք են ամենամեծ ներգրավվածությունն ապահովել: Այս հարցերին պատասխանելով` կկարողանաք ապահովել ձեր կոնտենտի հետագա կենտրոնացումը:

Օրգանական ու վճարովի լայքեր (Paid and Organic Likes)- Այնպիսի պլատֆորմերում ինչպիսին Ֆեյսբուքն է ավելի դժվար է հասնել օրգանական ներգրավվածության, սա այն պատճառներից է, թե ինչու են շատ հաճախ դիմում Ֆեյսբուքի գովազդին (Facebook Ads). Ի տարբերություն Ֆեյսբուքի՝ Ինստագրամում օրգանական լայքերի հասնելն այնքան էլ դժվար չէ: Այս տարբերությունների իմացությունը հնարավորություն կտա ձեզ բյուջետավորելու գովազդի ծախսերն ըստ ֆորմատների: Կարծիք (Sentiment) - Օգտատերերի արձագանքն է ձեր կոնտենտին, բրենդին կամ հեշթեգին: Կարևոր է մշտապես հետևել, թե ինչպես են մարդիկ արձագանքում ձեր բրենդին:


 

Սոցիալական մեդիայի ռազմավարությունն ավելի նպատակային է դարձնում ձեր մարքեթինգային քայլերը: Անկախ նրանից, թե դուք նոր կոնտենտ եք մշակում, պատասխանում եք հաղորդագրություններին, թե նոր արշավ եք սկսում, մանրամասնորեն ծրագրած ռազմավարությունը ձեր գործողությունները ճիշտ ուղու վրա կդնի, իսկ ճիշտ իրականացրած մարքեթինգային արշավները կհիմնավորեն ձեր բիզնեսի աճը:

Եթե ցանկանում եք թվային հարթակներում լավագույնս ներկայացնել ձեր ընկերությունը և ունեք խորհրդատվության կարիք, կապ հաստատեք մեզ հետ`


Saege Consultants

055515700

516 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page