top of page
Search
Writer's pictureemma sargsyan

Ինչպես ճիշտ անուն ընտրել բրենդի համար

Երբևէ մտածե՞լ եք, բրենդի այն կարևոր կոմպոնենտի մասին, որը պայմանավորում է դրա հաջողությունը: Նախորդ բլոգում արդեն անդրադարձել ենք բրենդի կերտմանը, այժմ կփորձենք հասկանալ, թե ինչպես կարելի է լավ անուն ընտրել ձեր բրենդի համար:





Բրենդինգի զարգացումն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ այս գործում ճիշտ ընտրված անվանումը պայմանավորում է ձեր հաջողությունը: Լավագույն ապրանքը, ընկերությունը, փաթեթավորումը կամ մարքեթինգը չեն հաջողի, եթե անվանումը ճիշտ կամ համապատասխան չէ:



Ինչպե՞ս կարելի է հասկանալ, թե որ անվանումն է ճիշտ, իսկ որը՝ սխալ:

Նախ ամրագրենք այն, որ անվանումը չի կարող առանձին դիտարկվել ապրանքից, ընկերությունից կամ ծառայությունից: Այն պետք է հստակ արտահայտի դրա կապը ապրանքի որոշակի կատեգորիայի համատեքստում:



Հիմա կատեգորիաների մասին ավելի մանրամասն.

Դասական բացատրությամբ կատեգորիան՝ ընդհանուր հատկանիշեր ու կապեր արտահայտող հասկացություն է, ուստի կան կատեգորիա նշող հազարավոր ատրիբուտներ: Օրինակի համար դիտարկենք կարամելային կոնֆետը և գինին: Առաջին և ամենակարևոր առաջադրանքն անվան ձևավորման կամ ընտրության համար՝ կատեգորիայի ընտրությունն է: Հարց. « Ձողիկով կարամելային կոնֆետը, ո՞ր կատեգորիային կդասեք զվաճալի, թե՞ լուրջ»: Եթե ընտրել եք առաջինը, ապա

որպես հիմնավորում ձեր հիշողությունը գեներացրել է Չուպա Չուպսի պատկերը, համը: Գինին և առհասարակ ալկոհոլը պատկանում են լուրջ կատեգորիային: Իհարկե, սա չի բացառում գովազդում կրեատիվ մոտեցումը, սակայն մի մոռացեք, որ անվանումն ավելի կայուն պետք է լինի և արդի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար:



Անվանման «հակառակ» ազդեցության էֆֆեկտը.

Ինչ եք կարծում ո՞ւմ համար է նախատեսված Slimfast-ը, գեր թե՞ նիհար կազմվածքով մարդկանց: Իհարկե, այն վերաբերում է, մարդկանց, որոնք կարծում են, որ ունեն ավելորդ քաշ:



Անվանման ընտրության համար կա մեկ այլ կարևոր հանգամանք ևս: Այն պետք է հեշտ արտասանվող և հիշվող լինի: Շատ հայտնիներ կարողացել են մեծ ճանաչելիություն ձեռք բերել փոփոխության և ճիշտ անվան ընտրության շնորհիվ:

Ռալֆ Լիֆշից (Palph Lifshits) անունը որքանով է հեշտ արտասանել ու մտապահել: Իսկ հիմա` Ռալֆ Լորեն (Ralph Lauren): Տարբերությունն ակնհայտ է, և դուք կռահեցիք, Polo by Ralph Lifshits-ը չէր ունենա նույն համակրանքը ինչին հասել է Polo by Ralph Lauren.



 

Լեզուն արտահայտում է մտքի գործունեությունը: Բառը կազմող յուրաքանչյուր հնչյուն, վանկ յուրահատուկ է, երբեմն դրական, երբեմն բացասական, երբեմն էլ չեզոք: Այսպիսով, լավ ու դրական տպավորություն գործելու համար հարկավոր է գործածել բառեր, որոնք արտացոլում են այն ընկալումը, որը դուք ձգտում եք ստեղծել:


2,885 views0 comments

Comments


bottom of page