էներգաարդյունավետության նախաձեռնության ծրագիր
Պատվիրատու/ NGO
Կատեգորիա/Միջոցառումների կազմակերպում
Հայաստանում բարձր մակարդակի էներգաարդյունավետության նախաձեռնության ծրագրի շրջանակներում, Սեյջը կազմակերպեց քննարկում, որը տեղի ունեցավ 2019 թվականի մարտի 18-ին: Եվրոպական Հանձնաժողովի և Միջազգային Ֆինանսավորման ինստիտուտների այս համատեղ նախաձեռնությունը նպատակաուղղված է էներգետիկ արդյունավետության բարեփոխումների իրականացմանն ու ներդրումների ներգրավմանը` ակտիվորեն համագործակցելով կառավարության և շահագրգիռ կողմերի հետ: Կլոր սեղանի քննարկմանը մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական ներդրումային բանկի, Համաշխարհային բանկի և այլ միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ԷյԲի և ԷյչԲ-ի խորհրդատվական թիմը ներկայացրեց Շենքերի էներգետիկ արդյունավետության վերաբերյալ GAP վերլուծության արդյունքները և առաջարկությունները, քննարկվեցին շինարարության ոլորտում Հայաստանի էներգաարդյունավետության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև էներգետիկ արդյունավետության նախաձեռնությունների աջակցման որոշ հարցեր: