top of page
Երևանի Արտաքին Գովազդի Փառատոն
Պատվիրատու/ Երևանի Արտաքին Գովազդի Փառատոն
Կատեգորիա/Միջոցառումների կազմակերպում
Այս տարի կրկին Սեյջը՝ հանդիսանալով Երևանի արտաքին գովազդի փառատոնի մարքեթինգի և միջոցառումների պաշտոնական գործընկեր, հաջողությամբ կազմակերպել է միջոցառման ողջ ընթացը՝ միջոցառման պլանավորումից մինչև գալա ընթրիք: Երևանի արտաքին գովազդի փառատոնը գովազդային փառատոն է, որը յուրաքանչյուր տարի, սկսած 2016 թվականից, անց է կացվում Երևանում: Արտաքին գովազդի ոլորտի բարելավման, ինչպես նաև գովազդային գործունեությամբ զբաղվող անհատներին / ընկերություններին խրախուսելու նպատակով փառատոնը ներառում է ոչ միայն մրցանակաբաշխության արարողությունը, այլև կազմակերպում է դասընթացներ: Գովազդային ոլորտի ամենահայտնի մասնագետները`TBWA, Clear Channel UK / TOAD.Ai, Gray Paris, D&AD ընկերությունների տնօրենները գալիս են դասախոսություններ վարելու, վարպետության դասեր անցկացնելու և Հայաստանում արտաքին գովազդի լավագույն օրինակները ընտրելու համար: 4 աշխարհահռչակ բանախոսներ, շուրջ 500 մասնակից, 16 նախագծեր, 7 անվանակարգ, 6 հաղթող և 3 լրատվամիջոցի ներկայացուցիչներ:
bottom of page