Երևանի Արտաքին Գովազդի Փառատոն

Պատվիրատու/ Երևանի Արտաքին գովազդի փառատոն
Կատեգորիա/Միջոցառումների կազմակերպում

2016թ. Նոյեմբերի 25-30-ը Սեյջը՝ հանդիսանալով Երևանի արտաքին գովազդի փառատոնի մարքեթինգի և միջոցառումների պաշտոնական գործընկեր, հաջողությամբ կազմակերպել է միջոցառման ողջ ընթացը՝ միջոցառման պլանավորումից մինչև գալա ընթրիք: Արտաքին գովազդի ոլորտի բարելավման, ինչպես նաև գովազդային գործունեությամբ զբաղվող անհատներին / ընկերություններին խրախուսելու նպատակով փառատոնը ներառում է ոչ միայն մրցանակաբաշխության արարողությունը, այլև կազմակերպում է դասընթացներ: Գովազդային ոլորտի ամենահայտնի մասնագետները` TBWA, Clear Channel UK / TOAD.Ai, Saatchi & Saatchi, DDB, Gray Paris, D & AD ընկերությունների տնօրենները գալիս են դասախոսություններ վարելու, վարպետության դասեր անցկացնելու և Հայաստանում արտաքին գովազդի լավագույն օրինակները ընտրելու համար: 4 աշխարհահռչակ բանախոսներ, շուրջ 500 մասնակից, 17 նախագծեր, 5 անվանակարգ, 5 հաղթող և 3 լրատվամիջոցի ներկայացուցիչներ:

  • Facebook
  • LinkedIn Social Icon
  • Twitter
  • Instagram